«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Առաջին TV»լրատվական-վերլուծական կենտրոնում անդրադարձավ Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններին և մեղադրանքներին՝ ուղղված Էդմոն Մարուքյանին:
«Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որ կարողանամ լուրջ դեմք ընդունել ու մեկնաբանել Վիկտոր Դալլաքյանին: Ես շատ ուրախ եմ, որ Վիկտոր Դալլաքյանը իր դեմքով է դա ասում, իսկ ինչ որ ասում է այսօր, 4 տարի է արդեն ասել է` տարբեր հոդվածներ տպելով»,- ասաց նա և նշեց, որ այս ընտրություններին էլ որքան հնարավորություն ունեցել է աջակցել է Մամիկոն Ասլանյանին:
Անդրադառնալով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, նա ասաց, որ իրենց գրասենյակը հրապարակել է նախընտրական բուկլետը, որտեղ նշված է եղել, թե նա որտեղ է ավարտել: «Սակայն Վիկտոր Դալլաքյանը իր պարտվելուց հետո սկսում է վիճարկել իմ մշտական բնակության ցենզը, որը մեր օրենսդրությամբ այն ժամանակ անորոշ էր կարգավորված»,- ասաց նա և նշեց, որ ոչ մի օրենքի խախտում չի եղել, ավելին՝ Վիկտոր Դալլաքյանը օգտագործելով իր իշխանությունը օրենքի խախտմամբ հանել և հրապարակել է տվյալներ, թե ինքը և իր ընտանիքի անդամները երբ են մտել և դուրս եկել երկիր:
«Դալլաքյանը պետք է պատասխան տա, որ 4 տարի օգտվել է պետական բյուջեի միջոցներից և ոչինչ չի արել»,- ասաց նա և նշեց, որ Վիկտոր Դալլաքյանը իր ընտանիքի անդամներին տեղավորել է պետական աշխատանքի, իսկ հիմա հայտարարում է, թե դուրս է գալիս ՀՀԿ-ից:
«Ես հավաստիացնում եմ, որ ինքը դաշտ է ուղարկված, գործուղված այնտեղից որտեղ որ աշխատել է, և միշտ էլ այդտեղ է աշխատել: Նա ուղարկվել է, որ ապականի քաղաքական համակարգը, որովհետև տեսնում են, որ նոր ուժեր կան քաղաքական դաշտում և ուղարկել են, որ նա իր գործառույթը իրականացնի ինչը նա միշտ լավ է կատարել: Բայց ես կարծում եմ, որ Բաղրամյան 26-ում չեն գնահատել այն իրավիճակը, որ այդ մարդու պիտանելիության ժամկետն անցել է, այսինքն՝ նա չի կարող իր առաջ դրված խնդիրներն այսօր կատարել: Եթե քաղաքական համակարգում դեռևս տեղ է մնացել նման մարդկանց համար, ուրեմն պետք է սպասել որ մինչև ընտրությունները դեռ դաշտ կշպրտվեն այլ քաղաքական դիակներ»,- ասաց նա:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44