Սեպտեմբերի 17 և 18-ին «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը հրավիրում է բոլորին մասնակցելու «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառմանը, որը տեղի կունենա «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում : Ծրագիրն ուղղված է Հայաստանի թանգարանների հանրահռչակմանը և գրավչությանը մշակույթի բնագավառում՝ մատնանշելով հուշանվերի կարևորության դերը թանգարանի կյանքում: Հուշանվերները պատրաստել են և սիրով կներկայացնեն Հայաստանի 7 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռիի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արցախի և Երևանի շուրջ 50 արհեստագործ վարպետները: Փառատոնի մասնակից տեղացիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել իրենց արհեստագործական հմտությունները, ապա վայելել տարազների ցուցադրություն՝ կենդանի երաժշտության ներքո: Արաջին օրը սեպտեմբերի 17-ին ժամը՝ 09-20:00 տեղի կունենա ցուցադրություն և վաճառք, իսկ ժամը 17:30.00-18:30 տարազների ցուցադրություն,իսկ երկրորդ օրը սեպտեմբերի 18-ին ժամը՝ 09:00-18:00 ցուցադրություն և վաճառք: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնին աջակցել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր »Գաֆէսճեան» քանդակների պարտեզի տարածքը։ Հ.Գ. Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում էր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02