Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են նոտա ուղարկել Գերմանիա՝ ռեպարացիաների վճարման մասին բանակցություններ սկսելու առաջարկով։ Նրա խոսքով՝ Լեհաստանը պետք է փոխհատուցում ստանա Գերմանիայից, որպեսզի «լեհ-գերմանական հաշտությունն օրինակելի լինի», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մենք Գերմանիա դիվանագիտական նոտա կուղարկենք եւ կոչ կանենք բանակցային գործընթաց սկսել։ Մենք կփորձենք հասնել դրան բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր հնարավոր ուղիներով»,- Մորավեցկուն մեջբերել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը։ «Որպեսզի լեհ-գերմանական հաշտությունը օրինակելի լինի, մեզ փոխհատուցումներ են հարկավոր, որովհետեւ առանց դրանց լեհ եւ գերմանացի ժողովուրդների միջեւ մշտապես անարդարության զգացողություն կլինի»,- ավելացրել է Մորավեցկին։ 2017թ. Լեհաստանում ստեղծվել է հատուկ խորհրդարանական հանձնաժողով Գերմանիայից ռեպարացիաներ ստանալու հարցով։ Բեռլինը հայտարարել է, որ մտադիր չէ փոխհատուցումներ վճարել Լեհաստանին, քանի որ 1953թ. Վարշավան պաշտոնապես հրաժարվել է ռեպարացիաներից։ Սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները Գերմանիայից պահանջել են վճարել ռեպարացիաներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի կրած կորուստների համար։ Ռեպարացիաների չափը Լեհաստանը գնահատել է 6,2 տրլն զլոտի (մոտ 1,3 տրլն դոլար), գրել է «Коммерсантъ»-ը։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02