Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ hոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով Վիգեն Սարգսյանին, հաջողություններ է մաղթել նրան պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում:
Խոսելով բանակ-հասարակություն հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետն ընգծել, որ այսօր հայ ազգի յուրաքանչյուր զավակ իրեն Հայոց բանակի մասնիկը պետք է զգա և, ապրելով այդ գիտակցությամբ, իր մասնակցությունը բերի բանակաշինության ու Հայրենիքի պաշտպանության գործին:
Նորին Սրբությունը հաստատել է, որ Հայոց Եկեղեցին ամեն ջանք և ամեն հնարավորություն կգործադրի այդ գիտակցության ձևավորման համար:
Իր հերթին Պաշտպանության նախարարն անդրադարձ է կատարել ազգ և բանակ հասկացությունների նույնականացման անհրաժեշտությանը` ներկայացնելով բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը:
Վերջինս ընդգծել է, որ բանակը ոչ միայն պետք է լինի հասարակության հայելին, այլև դառնա նրա յուրօրինակ դարբնոցը` այս ամենում կարևոր նկատելով նաև բանակի Հոգևոր առաջնորդության և ԶՈՒ գնդերեցների առաքելությունը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերհիշելով Արցախ կատարած իր վերջին այցելությունը, գոհունակությամբ հաստատել է, որ հայ զինվորի համար բանակային ծառայությունը սոսկ պարտականություն չէ, այլ հայրենիքի պաշտպան լինելու հանձնառություն և գիտակցություն:
Վերջում Նորին Սրբությունը վերստին Պաշտպանության նախարարին մաղթել է Աստծու օրհնության ներքո պատվով իրականացնել իր առաքելությունը մեր ժողովրդի պաշտպանության և Հայրենիքի արժանավոր ապագայի կերտման համար:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44