Նյու Դելիում հոկտեմբերից հունվար կարգելվի հրավառությունները՝ օդի աղտոտվածության նվազեցման համար։ Այդ ամիսները հատկապես դժվար են. մեգապոլիսը պատված է փոշու եւ ավտոմեքենաների արտանետումների ծխի մեջ: Բացի այդ, հոկտեմբերի 24-ին տեղի է ունենում Դիվալիի լույսերի փառատոնը, եւ քաղաքը լցվում է պիրոտեխնիկայի ծխով, գրում է Reuters-ը։ Նյու Դելիում 20 միլիոն մարդ է ապրում: Այն աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքն է։ «Դելիում մարդկանց աղտոտման վտանգից զերծ պահելու համար, ինչպես անցյալ տարի, այս տարի եւս ամբողջությամբ արգելված է բոլոր տեսակի հրավառության արտադրությունը, վաճառքը եւ օգտագործումը։ Այս անգամ արգելվելու է նաեւ դրանց առցանց վաճառքը եւ առաքումը Դելի»,- հայտարարել է քաղաքի շրջակա միջավայրի նախարար Գոպալ Ռաին։ Արգելքի ուժի մեջ մտնելու հստակ ամսաթիվը կհայտարարվի առաջիկա օրերին։ Նախորդ տարիներին սահմանափակումներ էին մտցվել հենց Դիվալիից առաջ։ Հայտնի է, որ դրանք կտեւեն մինչեւ 2023-ի հունվարի 1-ը։ Որոշ հինդուներ դատապարտում են քաղաքի կառավարության որոշումը: Նրանք կարծում են, որ Դիվալիի ժամանակ հրավառության արգելքը սահմանափակում է նրանց դավանանքի ազատությունը։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02