ARM | RUS |

Պետք է համախմբվել խաչի շուրջ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Խաչվերացի տոնի առիթով

11.09.22 | 17:28

Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Խաչվերացի տոնի առիթով:
«Յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Որ ոչ առնու զխաչ իւր եւ գայ զկնի իմ, չէ ինձ արժանի…» (Մտթ. Ժ 38):
«Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…» (Մտթ. Ժ 38):

Այսօր Սուրբ Խաչին նվիրված՝ Խաչվերացի մեծ տոնն է: Մեր Սուրբ Եկեղեցին ընդարձակ տեղ է հատկացրել Փրկչի Սուրբ Խաչի փառաբանությանը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկը ՝ Խաչի բարձրացման պատմական իրադարձության հիշատակի օրը ընդգրկելով Հայ Եկեղեցու մեծագույն հինգ տոների շարքում։ Սա նշանակում է, որ Սուրբ Խաչի փառաբանությունը առանցքային է քրիստոնեական կյանքում, այն ուղղակի նույնացվում է մեր Տիրոջ կյանքի ու տնօրինության հետ, նույնացվում է մի ճանապարհի հետ, որի ճամփորդը պիտի դառնա յուրաքանչյուր քրիստոնյա։

Խաչը կամավորաբար ընտրված զրկանքի, տառապանքի ու մահվան ճանապարհն է, որ ավարտվում է հաղթանակով։ Սա հաղթանակ չէ, որ ընծայաբերվում է, և ոչ էլ հաղթանակ, որ նվաճվում է նյութական, տեխնիկական ու տեխնոլոգիական առավելություններով։ Այս հաղթանակը կերտվում է ճշմարտության նկատմամբ աճող հավատքի, չնվազող համոզումի և անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ։ Այս ճամփորդությանն է կոչում մեզ Քրիստոս, երբ կտրականորեն պատվիրում է. «Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…»։ Սա տառապանքի, զրկանքի ու չարչարանքի քարքարոտ ու փշոտ ճանապարհն է, որ փոխհատուցվում է մխիթարությամբ ու հաղթանակով։ Քրիստոսի տառապանքը, սակայն, չունի ընդհանուր ոչինչ այն տառապանքի հետ, որն առաջանում է մեղքից, աշխարհային մտահոգություններից ու հոգսերից։

Քրիստոսի տառապանքով չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տառապում են, այո՜, տառապում են սեփական դիրքն ու կարողությունները պահպանելու մոլուցքից, չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տագնապած են իրենց մոլորությունները թաքցնելու վախերից: Քրիստոսի խաչով չեն կարող մխիթարվել նաև նրանք, ովքեր մարդկային մահով ամեն ինչ ավարտված են համարում. նրանց համար մահն անսահման ամայություն է ու դատարկություն։ Քրիստոսի խաչի տառապանքը մխիթարություն է բերում նրանց համար, ովքեր հրաժարվել են սեփական հավակնություններից, որոնց կյանքը սեր, զոհողություն ու բարություն է թարգմանվում։ Այս տառապանքն է հաղթանակ դառնում:

Շատ են, չափազանց շատ են Տիրոջ սուրբ խաչի հակառակորդները։ Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածսիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանին բազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում: Ահա այս պատճառով, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «…Աստված նրանց /մարդկանց/ մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխեցին անբնական կարիքով: Նույնպես և արուները թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին նրանց հանդեպ» /Հռոմ. Ա 26/:
Տիրոջ Սուրբ Խաչի ոխերիմ ուրիշ հակառակորդ է եսակենտրոնությունը` մարդկային բոլոր ողբերգությունների պատճառը, որը չի հանդուրժում իրենից զատ այլ հեղինակություն, որը ճանաչում է միայն ու միայն մեկ աշխարհ՝ իր շուրջ պտտվող մոլորակը։ Կենդանական ինքնապահպանության բնազդերգի ներքո է կառուցվում եսակենտրության սև ամրոցը, որի պատերից ներս տեղ չի մնում Աստվածսիրությանը, հայրենասիրությանն ու եկեղեցասիրությանը։ Երեւակայեք, թե որքա՜ն տանջանք ու տառապանք կա այդ մարդու սրտում, որքա՜ն վախ ու տագնապ, որքա՜ն մաղձ ու դժգոհություն, բայց, ավաղ, սա Խաչի տառապանքը չէ: Սա տառապանքն է ինքնակենտրոն ու ինքնակիզվող մեղապարտի, որի ավարտը ավելի սարսափելի է քան հենց՝ ինքը տառապանքը։

Խաչի նենգ ու կատաղի հակառակորդ է մարդահաճությունը, բոլորին ու ամենքին դուր գալու հիվանդագին մոլուցքը, որ փաթեթավորվում է քաղաքավարության ու նրբանկատության երփներանգ ժապավեններով։ Այս ախտի պատճառով են բառերը սահում իրենց շավիղներից: Բառերը սպանվում են, լեզուն` ոչնչացվում: Վախկոտությունն ու մորթապաշտությունը թաքցվում են խոհեմության ազնվագույն թիկնոցի տակ, արկածախնդրությունը, վրեժխնդրությունն ու հավակնոտությունը քողարկվում սկզբունքայնության շքեղ պատմուճանով։

Մինչդեռ, այո՛, խաչի ճանապարհը պարզ է, անսքող ու մերկ. պարզ, ինչպես ինքը` Քրիստոս, անսքող` ինչպես Խաչյալը, և մերկ` ինչպես ճշմարտությունը: Խաչի խորհուրդը երեսպաշտություն ու մարդահաճություն, ցուցամոլություն ու արտաքնապաշտություն չի հանդուրժում: Խաչի խորհուրդը լուռ, նպատակային ու հետեւողական ճամփորդությունն է, ճամփորդություն տառապանքի դիմագրավման միջոցով դեպի հաղթանակ:

Այս հանձնառությանն ենք կոչված մենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոսի խաչի ճանապարհով հաղթանակի հասնելու առաքելությանը։ Մենք շատ ենք տառապել: Տառապել ենք բնական աղետներից ու արհավիրքներից, տառապել ենք թշնամիների հարձակումներից ու ոճրագործություններից, տառապել ենք ցեղասպանությունից, գաղթից ու հայրենազրկումից, մշակութային ու հոգևոր եղեռնից, տառապել ենք, բայց չի ավարտվել մեր պատմությունը, չի ավարտվել մեր ճամփորդությունը։
Մեր տառապանքները չեն նվազել նաև այսօր, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական իրադարձությունները հանգեցրել են մարդկային, տարածքային, մշակության ու նյութական ահռելի կորուստների, երբ տագնապած սրտերով կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև։

Այսօր հանգիստ չի տալիս մեզ հարցը. «Արդյո՞ք մեր տառապանքը խաչի տառապանքն է, արդյո՞ք մենք տառապում ենք, չարչարվում ենք, որովհետև ճանապարհորդակից ենք Քրիստոսին, թե՞ տառապանքը ծնվում է մոլությունից ու կրքերից, տառապանք, որ առաջանում է Աստվածմերժումից ու հոգեպարպումից։ Արդյո՞ք մենք հետեւեցինք խաչը հանձն առնելու Տիրոջ կտրական կոչին, արդյո՞ք հանձն առանք խաչի ճանապահը՝ եսակենտրոնությունից, երեսպաշտությունից, ընչաքաղցությունից հրաժարվելու ճանապարհը»։
Սուրբ Խաչի տոնի այս առավոտ հավաքվել ենք այս սուրբ եկեղեցում դիմելու Աստծուն. «Ո՞րն է, Աստված, ելքը, ո՞րն է, Տեր, ճշմարիտ ճանապարհը, ինչո՞վ պիտի ավարտվի մեր այս տառապանքը»։ Բայց Աստված ինքը, ինքը Աստված ցույց է տվել ճանապարհը, ցույց է տվել իր մարգարեների ու առաքյալների միջոցով, իր Խաչյալ Որդու օրինակով։

Քրիստոս հաշտության կոչ է ուղղում, Խաչով հաշտության, այնպես ինչպես ինքը Խաչով հաշտեցրեց Աստծուն մարդկանց հետ: Պետք է հաշտվել, բայց ոչ համակերպվել ու պարզապես հանդուրժել միմյանց: Պետք է համախմբվել խաչի շուրջ: Պետք է ոչ թե պարզապես խոսել Խաչի մասին, այլ լինել Խաչի մոտ, լինել դեպի հաղթանակ առաջնորդող Խաչին գամված՝ լինել այնտեղ, ուր «ես»-ը զոհաբերվում է «Է»-ին, մարդը խոնարհվում է Աստուծո առաջ, մարմինը ծառայում է հոգուն, իսկ նյութը` սպասավորում` Սիրուն:
Սիրելի քույրեր և եղբայրներ,

Այս ճանապարհն է միակն ու անկրկնելին` կամ խաչի ճամփորդ ես եւ կամ` մոլորված շրջմոլիկ: Մենք ենք որոշում` լինել խաչի ճամփորդ` Աստվածապաշտ, թե անձնապաշտ ու անուղի մի թափառական: Աստված ինքը մեկնել է Իր Ձեռքը մեզ եւ այդ Ձեռքը անհոգնաբեկ սպասում է մեզ:

Երկարենք մեր ձեռքը, բռնենք Աստուծո Աջը եւ Նա մեզ կառաջնորդի Խաչի ճանապարհով, մի ճանապարհ, ուր փշերը վարդերի են վերածվում, վիշտ ու տառապանքը ուրախության ու խնդության են փոխակերպվում, խաչելությունը հարություն է դառնում, իսկ պարտությունը հավիտենական Հաղթանակով է պսակվում: Այս խաչի ճամփորդության մեջ պիտի ուրանանք մեր անձը և արժանի դառնանք մեր Փրկչին, քանզի «ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…», ասում է Քրիստոս, որին փառք հավիտյանս հավիտենից։

Շնորհք, սէր և խաղաղութիւն եղիցի ընդ ձեզ և ընդ ամենասեան: Ամեն»:


Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր

Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական...

22:12

«Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․ ՆԳՆ

«Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․...

21:22

Նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել

Նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել

20:33

Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ

Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․...

20:05

Վայր կդնի՞ մանդատը Էդգար Ղազարյանը

Վայր կդնի՞ մանդատը Էդգար Ղազարյանը

12:44

Թունյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ

Թունյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքման...

12:22

2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է

2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական...

12:08

«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակիցներ և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբակալվել

«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակիցներ և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է...

11:55

Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց երեկ տեղի ունեցած միջադեպի համար

Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց երեկ տեղի ունեցած միջադեպի...

10:34

Կիևյան կամուրջը բացվել է երթևեկության համար

Կիևյան կամուրջը բացվել է երթևեկության համար

10:14

«Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա․ հերթական խայտառակ գործը՝ ոչ պակաս խայտառակ որոշմամբ»․ Տիգրան Աբրահամյան

«Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա․...

10:00

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոր պաշտոնի համար

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոր պաշտոնի...

18:53

Երևան-Սևան ճանապարհին ծառը կողաշրջվել էր, ճանապարհը մասնակի փակվել էր

Երևան-Սևան ճանապարհին ծառը կողաշրջվել էր, ճանապարհը մասնակի փակվել...

18:40

Բախվել են 6 մեքենաներ․ մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի

Բախվել են 6 մեքենաներ․ մի քանիսը վերածվել են մետաղե...

18:22

Երևանի խաղահրապարակում հայտնաբերված փոքրիկն արդեն լիարժեք շնչում է ինքնուրույն

Երևանի խաղահրապարակում հայտնաբերված փոքրիկն արդեն լիարժեք շնչում է...

17:56

ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել

ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են...

16:34

Բագրատ Սրբազանին դատարան չեն ներկայացրել․ նիստը հետաձգվեց

Բագրատ Սրբազանին դատարան չեն ներկայացրել․ նիստը...

16:13

Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» լիմոնադի արտադրությունը

Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» լիմոնադի արտադրությունը

15:45

ՌԴ-ից ՀՀ Ադրբեջանով 20 վագոն ցորեն է տեղափոխվում

ՌԴ-ից ՀՀ Ադրբեջանով 20 վագոն ցորեն է տեղափոխվում

15:27

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ....

15:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02