Առասպելական լեռնագնաց Ալեքս Լոուի եւ օպերատոր Դեւիդ Բրիջեսի մարմինները հայտնաբերվել են Հիմալայներում` նրանց մահից 16 տարի անց, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Ալեքսի այրու` Լոու Ջեննիի խոսքով, նրանց մնացորդները հայտնաբերել են երկու լեռնագնաց չինական Շիշաբանգմա լեռան մասնակիորեն հալված սառցաբեկորի վրա:
Երբ նրանք նկարագրել են մահացածների հագուստը եւ ուսապարկերը, արշավախմբի ողջ մնացած մասնակիցը` Կոնրադ Անկերը հաստատել է, որ խոսքը Լոուի եւ Բրիջեսի մասին է:
«Կապույտ եւ կարմիր North Face ուսապարկեր: Դեղին Koflach ճտքակոշիկներ: Այդ ամենն այն ժամանակվա հարդերձանք է: Հավանական է, որ նրանք միակ լեռնագնացներն են, որոնք եղել են այնտեղ», — ասել է Անկերը:
40 տարեկանում զոհված ամերիկացի Լոուն ժամանակին աշխարհի լավագույն լեռնագնացն էր համարվում, եւ իր ուժի եւ դիմացկունության համար նրան կոչում էին «թեթեւոտն»: Նա եւ օպերատոր Դեւիդ Բրիջեսը մահացել էին ձնահյուսի հետեւանքով, մինչ Անկերին հաջողվել էր փրկվել:
2001-ին Ջեննին ամուսնացել էր Անկերի հետ եւ նրա հետ կազմակերպել Լոուի անվան հիմնադրամ, որն օգնում է քաղաքակրթությունից հեռու գտնվող շրջաններում ապրող մարդկանց:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02