Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված News.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում ասվում է.
«Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ` նա գոտեպնդում է մեր զինվորականներին: Որպես քաղաքական ուժի ղեկավար` հետևում է իրավիճակին, որքան տեղյակ եմ՝ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված բնակավայրերի կուսակցական կառույցներից ստանում է տեղեկություններ, քննարկում տեղերում մարդկանց օգնելու հնարավորությունները: Կուսակցության համապատասխան կառույցներն ու պատասխանատուները, նախագահի հանձնարարությամբ, դեռ գիշերվանից ակտիվ աշխատանքներ են սկսել միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու ուղղությամբ` ակնկալելով նրանց արձագանքն ու քաղաքական աջակցությունը հայ ժողովրդին: Ցավոք, քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին անկարող, վախկոտ, ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբն է, որը բանակցություններ է վարում մեր պետության և ժողովրդի անունից, հետևանքներն այսպիսին են լինելու»:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02