Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երկու ճանապարհ է մնացել։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ «Առաջինը ՝ Փաշինյանի հրաժարականն է, իսկ երկրորդը՝ պատգամավորների կողմից անվստահություն հայտնել է։ Այս ուղղությամբ դեռևս որևէ քայլ չի ձեռնարկվել։ Երեկ հայտարարվել է, որ պատգամավորները սկսել են գործընթաց, այսինքն՝ ստորագրել են,բայց պարզվում է, որ անվստահության գործընթացի համար չեն ստորագրել, պարզապես իրենց մտադրությունն են հայտնել, որ դեմ չեն՝ անվստահություն հայտնելու։ Սահմանադրության համաձայն՝ անվստահության գործընթացն ունի կարևոր պայման, այն է՝ վարչապետի թեկնածուի առկայությունը։ Հիմա , եթե ստորագրվել է մի փաստաթուղթ, որտեղ վարչապետի թեկնածուի անուն նշված չէ, նշանակում է ստորագրված փաստաթուղթն անվստահության գործընթացի հետ բացարձակապես կապ չունի։ Այս քայլով ՔՊ-ին ոչ հնարավորություն են տալիս, ոչ էլ սահմանափակում են իրենց հնարավորությունը»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է պատգամավորական 18 պակաս ձայների քանակին, ապա Ղազարյանը հստակեցրեց, որ դա վերաբերում է քվեարկությանը։ «Ասում են՝ ՔՊ-ն ստորագրի, ինչի՞ տակ ստորագրի, էդ մարդկանց համար էլ է կարևոր իմանալ,թե ով է վարչապետի թեկնածուն»։ Անդրադառնալով իր՝ Էդգար Ղազարյանի հնարավոր թեկնածությանը, Ղազարյանն ասաց․ «Ես ասել եմ՝ իմ թեկնածությունը դիտարկեք բոլոր հնարավոր թեկնածուների ցանկի վերջին տողում։ Ում հարմար եք գտնում, նրան էլ առաջադրեք, ինձ առաջադրեք միայն այն դեպքում, որ չստացվի, որ թեկնածու չունենալը պատճառ է, որ այս գործընթացը չստացվի»։
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02