ԵՄ-ը պետք է դուրս գա էներգետիկ ճգնաժամի հաղթահարման ընթացիկ պլանների շրջանակից, որպեսզի մարդիկ կարողանան թույլ տալ իրենց վճարել էլեկտրաէներգիայի հաշիվները։ Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, տեղեկացրել է Reuters-ը։
«Սրանք լավ առաջարկներ են, բայց ավելին կպահանջվի»,- ասել է Միշելը լրագրողներին՝ նկատի ունենալով էներգակիրների գների իջեցման ԵՄ պլանները քաղաքացիների եւ ձեռնարկությունների համար։
«Գների վերաբերյալ կան առաջարկներ, բայց արդյո՞ք դա բավական է։ Ես այդպես չեմ կարծում. ես կարծում եմ, որ կարեւոր է արագանալ էլեկտրաէներգիայի շուկայի տեսակետից»,- ասել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վերամշակել գնագոյացման մեխանիզմները։
Միշելն ասել է, որ ԵՄ-ը պետք է կրճատի էներգիայի սպառումը, ինչպես նաեւ ավելացնի առաջարկը, եւ այս թեման նա վերջերս քննարկել է Ալժիրի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Չնայած նա ոչ մի կոնկրետ համաձայնագիր չի կնքել, բայց նշել է, որ համագործակցության պոտենցիալ ընդլայնումը ներառում է էներգիայի մատակարարումների ավելացում Ալժիրից Իսպանիա, ԵՄ ներդրումներ Ալժիրի եւ Իտալիայի միջեւ գազային միացումների արդիականացման, ինչպես նաեւ մալուխ էլեկտրաէներգիայի հաղորդման համար։ Կատարում նա քննարկել է կարճաժամկետ հեռանկարում Եվրոպա ՀԲԳ-ի որոշ մատակարարումների վերուղղորդման հարցը, որոնք նախատեսված են Ասիայի համար։
Նա ավելացրել է, որ Սաուդյան Արաբիան ԵՄ-ին առաջարկել է կանաչ ջրածնի իր պլաններում ներդրումներ կատարել, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններն առաջարկել է ներդրումներ կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների իր ծրագրերում։ «Նրանք ցանկանում են իմանալ, թե արդյոք մենք պատրաստ ենք երկարաժամկետ պայմանագրեր կնքել»,- ասել է Միշելը։
12:45
12:34
12:17
11:52
11:36
11:22
11:04
10:56
10:45
10:32
10:13
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
22:22
20:04
19:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13