Մի քանի դիտարկում ստվերային տնտեսություն մասին:
Ստվերային տնտեսությունը շատ հաճախ անվանում են «Տնտեսություն կառավարության լիազորություններից դուրս», այն ուսումնասիրության առարկա դարձավ 1930-ական թվականներից: Իսկ արդեն 1980-ական թվականներին այս երևույթը ստացավ միջազգային տարածում` դառնալով մի շարք տնտեսագետների հետազոտության առարկան:
Ստվերային տնտեսական գործունեությունը բարդ և բազմակողմանի երևույթ է, որն առկա է ցանկացած սոցիալ-քաղաքական պայմաններում: Այս առումով կարող ենք ասել, որ ստվերային գործունեությունը հանդիսանում է տնտեսական ոլորտում պետական վերահսկողության հետևանք:
Համաձայն մեկ այլ տեսակետի ստվերային գործունեությունը պաշտոնական վիճակագրական մարմիններում չգրանցված և անվերահսկելի գործունեությունն է` ներառյալ արտադրությունը, սպառումը, փոխանակումը և այլն: Այս բոլոր բնորոշումները բնութագրում են ստվերային տնտեսությունը տարբեր կողմերից` միևնույն ժամանակ չհակասելով միմյանց:
Ստվերային տնտեսությունը բաժանվում է երեք մեծ խմբի. Ոչ պաշտոնական տնտեսություն կամ «սպիտակ օձիք» - սա օրենքով արգելված գործունեություն է, որը ենթադրում է տնտեսական գործունեության ընթացքում աշխատատեղերի թաքցնում` հանգեցնելով ստեղծված արդյունքի թաքնված վերաբաշխման: Այս գործունեությամբ հիմնականում զբաղվում են «պաշտոնավոր մարդիկ» դրա համար էլ այս տեսակը նաև անվանում են սպիտակ օձիք: Այս գործունեության ընթացքում նոր արտադրանք չի արտադրվում կամ ոչ մի նոր ծառայություն չի մատուցվում Ստվերային գործունեությունից ստացված եկամուտը օգտագործում են բնակչության մի խավը` ի հաշիվ մյուսների կորստի: Տնտեսագետների կարծիքով ոչ պաշտոնական գործունեությունը հանդիսանում է ստվերային տնտեսության ամենամեծ հատվածը:
«Ֆիկտիվ կամ գորշ տնտեսություն»-օրենքով լիազորված, բայց չգրանցված տնտեսական գործունեություն է` կապված ապրանքների արտադրության և իրացման ինչպես նաև ծառայությունների մատուցման հետ: Այս հատվածում տնտեսվարող սուբյեկտները կամ գիտակցաբար հրաժարվում են պաշտոնական հաշվառումից` ցանկություն չունենալով վճարել հարկեր, կատարել ծախսեր լիազորագրերի ստացման հետ, կամ տվյալ գործունեության հաշվառումը օրենքով նախատեսված չէ:
«Սև տնտեսություն»-սա օրենքով արգելված ապրանքերի արտադրությունն ու իրացումն է: Սև տնտեսությանն են վերաբերում տնտեսական գործունեության այն բոլոր տեսակնեևը, որոնք բացառված են նորմալ տնտեսական գործունեությունից քանի որ դրանք համադրելի չեն : Սրան են վերաբերում բռնությունը, կողոպուտը և այլ հանցագործություններ ինպես նաև ապրանքների արտադրություն, որոնք արգելված են օրենքով (թմրանյութերի շրջանառություն և այլ ավազակություններ):
ՊԵԿ նոր ղեկավարին ներկայացնելիս վարչապետը շեշտված ներկայացնում էր «սպիտակ դաշտում» աշխատող սուբյեկտների պաշտպանության խնդիրը, որն այս փուլում կարևոր է:
Ցավոք, մենք հասել ենք մի կետի, երբ ստվերի դեմ պայքարին զուգահեռ պետք է մեծ ջանքեր թափենք, որպեսզի մեր գործողություններով առավել վատ դրության մեջ չգցենք սպիտակ դաշտում աշխատող բարեխղիճ հարկատուներին:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
17:48 28.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44