ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը որոշել եւ հայտնել է Կոնգրեսին, որ Կիպրոսի Հանրապետությունը կատարել է համապատասխան օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ պայմանները՝ 2023 ֆինանսական տարվա համար Կիպրոսի Հանրապետություն պաշտպանական ապրանքների արտահանումը, վերաարտահանումը եւ փոխանցումը թույլ տալու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Պայմանների համապատասխանությունը գնահատվում է տարեկան կտրվածքով։ Այդ որոշման եւ հավաստագրման արդյունքում պետքարտուղարը հանել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանական ապրանքների առեւտրի սահմանափակումները 2023 ֆինանսական տարվա համար: Զենքի առեւտրի միջազգային կանոններում փոփոխություններ կմցվեն, որոնք արտացոլում են 2022 թ. հոկտեմբերի 1-ից գործող նոր քաղաքականությունը»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության մեջ: «Արեւելյան միջերկրածովում անվտանգության եւ էներգետիկ ոլորտում գործընկերության 2019 թ. օրենքը եւ 2020 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության մարմնի օրենքը պահանջում են, որ ԱՄՆ Զինամթերքի ցուցակում ներառված պաշտպանական ապրանքների արտահանումից, վերաարտահանումից կամ Կիպրոսի Հանրապետություն տեղափոխելուց հրաժարվելու քաղաքականությունն ուժի մեջ է մնում, եթե նախագահն առնվազն տարին մեկ անգամ չորոշի եւ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին չհաստատի, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը շարունակում է համագործակցել ԱՄՆ կառավարության հետ փողերի լվացման դեմ պայքարի կարգավորման եւ վերահսկողության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ջանքերում, եւ որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել եւ շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ռուսական ռազմական նավերին լիցքավորման եւ սպասարկման համար նավահանգիստներ մուտքն արգելելու համար: Երկու օրենքների համաձայն՝ դեպարտամենտն ամեն տարի վերանայում է դրանց համապատասխանությունը»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Երկու օրենքների համաձայն՝ դեպարտամենտն ամեն տարի վերանայում է դրանց համապատասխանությունը»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02