Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ու Երևանին պահպանել հրադադարի ռեժիմն ու հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ «Մեզ մոտ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է պատճառում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է նա։ Պուտինի խոսքով, «տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»։ «Նոյեմբերին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ ամենամյա գագաթաժողովը։ Նշեմ, որ կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման հետ կապված։ Առճակատման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդի համար»,-ասել է նա։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01