Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Բարձրագույն ուսումնական հաստատության ղեկը ստանձնում է տիկին Սալվա Նակուզին, ով Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) և Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է: Համալսարանից հայտնում են, որ մինչ ՀՖՀՀ-ի ռեկտոր դառնալը նա աշխատել է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատանը որպես մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական: Ամերիկյան պատմության (ուսումնասիրության շրջանակը՝ ներգաղթ, ազգամիջյան հարաբերություններ, ազգայնականություն) դոկտոր Սալվա Նակուզին ակադեմիական կարիերա է վարել Պուատիեի համալսարանում և դասավանդել է արտերկրի մի շարք համալսարաններում, ինչպիսին են Դեյվիսում Կալիֆորնիայի համալսարանը (ԱՄՆ), Լուիզիանայի պետական համալսարանը (ԱՄՆ), նաև որպես հրավիրյալ դասախոս է աշխատել եվրոպական մի քանի համալսարաններում: 2004 թվականին տիկին Նակուզին նշանակվել է Պուատիեի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ: Այսպիսով, նա ներկայացրել է իր համալսարանը եվրոպական տարբեր ցանցերում: 2010-2014 թթ․ նա աշխատել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Մերձավոր Արևելքի գրասենյակի տնօրեն: Ներգաղթի, ինքնության և պատկանելության խնդիրներին վերաբերող հրապարակումների և հոդվածների հեղինակ տիկին Նակուզին եղել է մի քանի հետազոտական կենտրոնների անդամ: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսին են «Պատվո լեգեոնի ասպետ» և «Ակադեմիական արմավենու ասպետ» շքանշանները: Ռեկտորի հետ հարցազրույցների համար կարող եք դիմել ՀՖՀՀ-ի ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոն:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47