Օգոստոսի 20-ին, ժամը 20.50-ին, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած, թափանցող վերք՝ թոքի վնասումով, պնևմոթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է 32-ամյա երիտասարդ: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ Կապան քաղաքի երաժշտական դպրոցի հարակից զբոսայգում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր հասակակից համաքաղաքացին: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Բացատրական աշխատանքի արդյունքում Կապան քաղաքի 32-ամյա բնակիչը ներկայացել էր բաժին: Նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր: Դանակահարված երիտասարդը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սեպտեմբերի 19-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 21-ին բուժօգնության տեղափոխված 32-ամյա Սուրեն Ո.-ն մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03