Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ հանդիպման թեմաները եղել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական հարաբերությունները և անվտանգության միջավայրն աշխարհում ու Կովկասյան տարածաշրջանում։ Տեղեկության համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում կայացած հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների սերտ բարեկամական և գործընկերային հարաբերությունների կարևորությունը։ Նշվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության առանցքային արդյունքները, բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների քաղաքական դինամիկան, Վրաստանի և Թուրքիայի ներգրավվածությունն ու ակտիվ համագործակցությունը տարածաշրջանային-աշխարհառազմավարական նախագծերում։ Քննարկված հարցերի թվում են եղել նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմը և դրա հետևանքով ստեղծված անվտանգության բարդ իրավիճակն աշխարհում ու տարածաշրջանում։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացումն ու երկարաժամկետ բարգավաճումն ապահովելու համար։ Այս համատեքստում նշվել է Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։ Նշվել է նաև, որ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը նույնպես կարևոր է տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման համար։ Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է Վրաստան։
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03