Եվրոպան ավելի շատ տուժում է Ուկրաինայի պատերազմի հետեւանքով սահմանված պատժամիջոցներից, քան ինքը՝ Ռուսաստանը, ուստի ավելի լավ կլինի հրաժարվել պատժամիջոցների ութերորդ փաթեթից, քանի որ դրանք միայն կխորացնեն խնդիրները։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է Daily Hungary-ն։
Նրա խոսքով՝ պատժամիջոցներն «անկասկած շատ ավելի վնասում են Եվրոպային, քան Ռուսաստանին», քանի որ դրանք հանգեցրել են մայրցամաքում ինֆլյացիայի եւ կոմունալ ծառայությունների արժեքի կտրուկ աճի։
Նա նշել է, որ Եվրոպայից դուրս աշխարհի ճնշող մեծամասնությունն արդեն հասկացել է, որ պատժամիջոցների հետեւանքները ավելի լուրջ են, քան պատերազմի հետեւանքները, քանի որ այն խնդիրները, որոնց բախվում է աշխարհը ներկայումս, պատժամիջոցների արդյունք են, եւ ոչ թե անմիջական պատերազմի։ «Ուզենք դա մենք Եվրոպայում, թե ոչ, այս կարծիքն արդեն ձեւավորվել է Եվրոպայից դուրս գտնվող երկրների ճնշող մեծամասնությունում։ Եվրամիությունը պետք է դադարի խոսել պատժամիջոցների ութերորդ փաթեթի մասին եւ դադարի այնպիսի միջոցների կիրառման կոչ անել, որոնք կարող են ավելի խորացնել էներգիայի մատակարարման դժվարությունները»,- ասել է Սիյարտոն: «Սա հստակ ցույց է տալիս, որ նույնիսկ հետագա պատժամիջոցների հնարավորության մասին խոսակցությունները գները բարձրացնում են»:
Մոտենում է ձմեռը, երբ մատակարարման խնդիրները միայն կկխորանան, ասել է նա եւ հավելել, որ «կարեւոր կլիներ դադարել խոսել պատժամիջոցների մասին, որոնք էլ ավելի են խորացնում ճգնաժամը»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02