ՏՏ ոլորտի մեր աղբյուրները հաղորդում են, որ սեպտեմբեր 12-16 սահմանային ուղղություններից մեկում մարտական պայմաններում փորձարկվել է հայկական ընկերության մշակած մարտի կառավարման իրավիճակային կենտրոնը։ Կենտրոնը մարտական կառավարման, յուրային ու թշնամու ուժերի ուղեկցման և դիտարկման, որոշումների կայացման աջակցման բազմաբաղադրիչ համակարգ է։
Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն այս կապակցությամբ գրում է․
«Քանի որ տեղեկատվության արտահոսք է եղել, արժե «ցանցային հանրությանը» բացատրել, որ սեպտեմբերյան ռազմական էսկալացիայի օրերին Հայաստանի սահմաններին տեղի է ունեցել մի իրադարձություն, որը, հուսով եմ, հետադարձ հայացքով կգնահատվի որպես շրջադարձային պահ Հայաստանի զինված ուժերի հրամանատարության և կառավարման համակարգի համար։
Առաջին անգամ «Հայաստանի զինված ուժերի տարածքային պաշտպանության և պահեստազորի հրամանատարությունը» մարտական գործողություններ կազմակերպելու համար օգտագործել է գումարտակի/բրիգադի մակարդակի իրավիճակային օպերատիվ կենտրոնը։ Կենտրոնը մշակվել է Հայաստանում և հիմնված է բացառապես հայկական ընկերությունների կողմից ստեղծված համակարգի, ծրագրային և տեխնոլոգիական միջավայրի վրա:
«Ցանցային քաղաքացիների» համար, ովքեր մասնագետ չեն, հավելեմ, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ունեն նման կենտրոններ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսրայել։ Օրերս Թուրքիան հայտարարեց իր մշակումների մասին։ Այժմ Հայաստանը նույնպես կարող է զբաղեցնել իր տեղը, եթե մենք կարողանանք մարտական պայմաններում փորձարկումից անցնել համակարգի տեղակայմանը։ Կան բազմաթիվ կազմակերպչական և գործառնական խնդիրներ, ռազմական մշակույթի խնդիրներ, քանի որ գործողությունների իրավիճակային կենտրոնը պահանջում է հեռանալ խորհրդային ռազմական ժառանգությունից և անցում կատարել 21-րդ դարում պատերազմի:
Բայց գլխավորն այն է, որ իրավիճակային կենտրոնը ոչ միայն կա, այլ մասնակցում է ռազմական գործողություններին։ Հայկական ինժեներական և տեխնոլոգիական միտքը կարողանում է մշակել Հայաստանին անհրաժեշտ զենքեր. Իսկ գործողությունների իրավիճակային կենտրոնը զենք է, և որակ փոխող զենք։
Հայը գիտի կռվել, զարգացնել, զենք պատրաստել։ Մնում է չնչին խնդիր՝ քաղաքական և պետական այրեր, որոնք ունակ են նույն կերպ մտածել և գործել»:
15:13
14:35
14:12
13:34
13:14
13:03
12:45
12:21
11:45
11:21
11:03
10:46
10:33
10:13
09:45
09:35
09:17
09:02
23:25
23:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02