ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպմանը նրան կոչ է արել ճկունություն հանդես բերելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) վերադառնալու բանակցություններում: Այդ մասին ասված է Գուտերիշի գրասենյակի՝ սեպտեմբերի 22-ին տարածված հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարն ընդգծել Է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգման կարեւորությունը եւ կոչ Է արել ավելի մեծ ճկունության՝ համաձայնությունների հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրափը 2018 թվականին որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: Վիեննայի բանակցությունների մի քանի փուլերի արդյունքներով կողմերին Է ներկայացվել համաձայնությունների վերջնական տեքստը: Իրանն այնուհետեւ ներկայացրել Է տեքստի՝ իր մեկնաբանությունները, որոնք ԱՄՆ-ը եւ ԳՀՀՊ-ի եվրոպական մասնակիցները համարել են գործարքի վերականգնմանը խոչընդոտող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02