Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Հունաստանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարությունների հետ կապված" ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթում Միցոտակիսը Հունաստանի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունը համարել է Աթենքի կարմիր գծերը թուրքական ագրեսիայի դեմ։ Նա անդրադարձել է Անկարայի ռեվիզիոնիստական ծրագրին եւ տարածաշրջանում նրա ապակայունացնող դերին, ինչպես նաեւ կարեւորել Անկարայից բխող սադրիչ հռետորաբանությունը։ Միցոտակիսը հատուկ անդրադարձել է նաեւ հունական կղզիների վերաբերյալ Թուրքիայի անհիմն եւ անընդունելի մեղադրանքներին եւ դրանց ինքնիշխանության վերաբերյալ կասկածներին, ծովում եւ օդում խախտումներին, ինչպես նաեւ Հունաստանի դեմ համակարգված ապատեղեկատվության արշավին։ Նա նաեւ դատապարտել է բարձր մակարդակի շփումները դադարեցնելու Թուրքիայի միակողմանի որոշումը։ «Թվում է, թե Թուրքիայի ղեկավարությունը տարօրինակ մոլուցք ունի իմ երկրի նկատմամբ․․․Նրանք սպառնում են, որ Թուրքիան գիշերը կգա։ Սա ագրեսորի լեզու է»,-ասել է Միցոտակիսը։ «Ես կցանկանայի ուղղակիորեն դիմել թուրք ժողովրդին. Հունաստանը վտանգ չի ներկայացնում ձեր երկրի համար: Մենք ձեր թշնամիները չենք, մենք հարեւաններ ենք»,-ասել է նա։ «Գրեթե հիսուն տարի կիպրացիներն ապրել են բաժանված կղզում՝ անօրինական ներխուժման եւ ռազմական օկուպացիայի հետեւանքով»,-հավելել է նա։ Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի Թուրքիայի անօրինական գործողությունները։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01