Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի արեւելյան ափի ուղղությամբ. Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը, որը հայտնել է արձակման մասին, չի հաստատել հրթիռի տեսակը կամ հեռահարությունը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ հրթիռը հասել է 50 կիլոմետր բարձրության, եւ ենթադրվում է, որ այն ընկել է իր բացառիկ տնտեսական գոտուց դուրս, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Հրթիռը արձակվել է Հարավային Կորեայի հայտարարությունից հետո այն մասին, որ իրենք նշաններ են հայտնաբերել, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է փորձարկել հրթիռ, որը նախատեսված է սուզանավերից արձակելու համար:
Ուրբաթ օրը ԱՄՆ ավիակիրը ժամանել է Հարավային Կորեա՝ մասնակցելու Հարավային Կորեայի ուժերի հետ համատեղ զորավարժություններին՝ հաջորդ շաբաթ նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի այցից առաջ:
Սա առաձին հրթիռային արձակումն է այն բանից հետո, երբ հունիսի սկզբինՀյուսիսային Կորեան մեկ օրում 8 կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել, ինչն ԱՄՆ-ին դրդել էր Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների խստացման կոչ անել:
Միեւնույն ժամանակ, Հյուսիսային Կորեան մերժում է ՄԱԿ-ի բանաձեւերը՝ որպես ոտնձգություն ինքնապաշտպանության եւ տիեզերական հետազոտության իր ինքնիշխան իրավունքի դեմ։
Այն ժամանակ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է փորձարկել սուզանավից արձակված բալիստիկ հրթիռը, երբ հարավկորեական զինվորականները նկատել են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է հրետանային փորձարկման Սինփոյում, հաղորդում է Yonhap գործակալությունը:
Գործակալությունն իր զեկույցում վկայակոչելով հարավկորեական անանուն ռազմական աղբյուրին, ըստ որի, փորձարկումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին Հյուսիսային Կորեայի Հարավային Համգյոն նահանգում:
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ որոշ վերլուծական կենտրոններ հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան կարող է նախապատրաստվել սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռի փորձարկմանը:
Արբանյակային նոր պատկերները բացահայտել են երկրի արեւելյան ափին գտնվող Sinpo South նավաշինական գործարանի նոր շինարարությունը եւ նավը, որը կարեւոր նշանակություն ունի Հյուսիսային Կորեայի նոր բալիստիկ հրթիռային սուզանավի (SSB) համար:
Հաղորդվում է, որ հայտնաբերվել են նախկինում այնտեղ չնկատված վեց նավ, ըստ 38 North-ի, որը վերահսկում է Հյուսիսային Կորեան:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22