Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խստորեն կպատասխանի», եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձի միջուկային զենք կիրառել:
«Մենք Կրեմլին ուղղակիորեն, մասնավոր եւ շատ բարձր մակարդակով ասել ենք, որ միջուկային զենքի ցանկացած օգտագործում աղետալի կլինի Ռուսաստանի համար եւ նշել, որ ԱՄՆ-ն ու մեր դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն: Եվ մենք հստակ ենք եղել, թե դա ինչ է ենթադրում», - ասել է Սալիվանը CBS-ի «Առերեսում ազգի հետ» ծրագրի հաղորդավար Մարգարեթ Բրենանին:
«Մենք հրապարակայնորեն եւ հիմնովին հստակեցրել ենք, որ Միացյալ Նահանգները խստորեն կպատասխանի, եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի, եւ որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ երկրի պաշտպանության եւ ժողովրդավարության պաշտպանության ջանքերում», - ասել է նա:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պարզաբանել է, որ «միջուկային զենքի հնարավոր կիրառումը մեծագույն լրջության հարց է, որին մենք պետք է լուրջ վերաբերվենք»։
Նա նաեւ մեկնաբանել է ռուսական ռազմական ներկայությունը Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում, որն իր տեսակի մեջ ամենամեծն է Եվրոպայում:
«Փաստորեն, այն դեռեւս շահագործվում է ուկրաինացի օպերատորների կողմից, որոնք գտնվում են ռուսական օկուպացիոն ուժերի հրացանի տակ։ Իսկ ռուսներն անընդհատ ակնարկում են, որ այս կայարանում կարող է ինչ-որ վթար լինել»,- ասել է Սալիվանը։
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերջերս առաքելություն է ուղարկել Զապորոժիե՝ գնահատելու ատոմակայանի իրավիճակը եւ զեկույց է հրապարակել, որտեղ լուրջ մտահոգություն է հայտնել ատոմակայանի շուրջ կայունության բացակայության կապակցությամբ:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02