Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է հարավային Իտալիա՝ ավարտին հասցնելու իտալական եկեղեցիների համագումարը, որը համընկել է Իտալիայի համապետական ընտրությունների հետ եւ ուղերձ է հղել՝ անդրադառնալով ներքին քարոզարշավի հիմնական խնդիրներին, ներառյալ ներգաղթին, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:
Մատերայում անցկացված բացօթյա պատարագի ավարտին Ֆրանցիսկոսը կոչ է արել իտալացիներին ավելի շատ երեխաներ ունենալ:
«Ես կցանկանայի խնդրել. ավելի շատ ծննդաբերեք, ավելի շատ երեխաներ ունեցեք», - ասել է Ֆրանցիսկոսը:
Իտալիան աշխարհում ծնելիության ամենացածր ցուցանիշ ունեցող պետություններից մեկն է, եւ Ֆրանցիսկոսը հաճախ ողբում էր նրա «ժողովրդագրական ձմեռը»:
Ֆրանցիսկոսը խոսել է նաեւ Իտալիայում առա դարավոր խնդրի մասին՝ հիշեցնելով, որ կիրակի օրը համընկել է Կաթոլիկ եկեղեցում ներգաղթյալների եւ փախստականների համաշխարհային օրվա հետ։ Ֆրանցիսկոսը կոչ է արել կերտել ապագա, որտեղ «Աստծո ծրագիրը» իրականացվի, եւ ներգաղթյալներն ու մարդկային թրաֆիքինգի զոհերը ապրեն խաղաղ եւ արժանապատիվ, ինչպես նաեւ ավելի «ընդգրկուն ու եղբայրական ապագայի»:
«Ներգաղթյալներին պետք է ողջունել, ուղեկցել, խրախուսել եւ ինտեգրել», - հավելել է նա:
Պապի ուղեւորությունը դեպի Մատերա, հարավային Բազիլիկատա քաղաք, որը հայտնի է իր քարանձավային կացարաններով, վերջին րոպեին աննշան փոփոխության է ենթարկվել՝ գիշերվա ընթացքում Իտալիայի թերակղզու մեծ մասը պատուհասած փոթորիկների պատճառով. Ֆրանցիսկոսը ի սկզբանե ուղղաթիռով թռիչք պիտի կատարերր կիրակի առավոտյան:
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02