ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, որին ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողները կծանոթանան կրթության բնագավառի օրենսդրությանը, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դաստիարակության ժամանակակից մեթոդներին և հնարներին, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին և հիմնական ծրագրերին:
Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացում մեծ տեղ է հատկացվել այն հարցերին, որոնք վերաբերում են դաստիարակության և ուսուցման արդյունավետ պայմանների ապահովմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, վերոնշյալ գործընթացներում անհատական և տարբերակված մոտեցումներին, ինչպես նաև սաների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին:
Դասընթացը կնպաստի մանկավարժական աշխատողների ինքնակրթության և շարունակական զարգացման գործընթացին, պարապմունքների պլանավորման և իրականացման գործընթացում ուսումնաօժանդակ, գործնական աշխատանքների ու տեխնիկական միջոցներով կոնկրետ ուսումնադաստիարակչական խնդիրներ լուծելու հմտությունների ձևավորմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը: Այն նաև կխթանի ուսումնադաստիարակչական և մեթոդական նյութեր մշակելու, պարապմունքներ պլանավորելու և անցկացնելու, դրանք վերլուծելու և գնահատելու՝ մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացումը:
Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է իմանա նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հիմնական դրույթները, ծրագրերը և դաստիարակության մեթոդիկաները, երեխաների տարիքային և մանկավարժական հոգեբանության առանձնահատկությունները, ինչպես նաև մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները:
Դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է կարողանա սաների շրջանում ձևավորել ճանաչողական հետաքրքրություններ և սովորածը գործնականում կիրառելու հմտություններ, նպաստել սաների ինքնասպասարկման, ինքնակառավարման և նախաձեռնողական կարողությունների զարգացմանը, արդյունավետ ներառել կրթության ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաներին և այլն:
Վերապատրաստման դասընթացին հատկացվում է 110 ժամ:
Հրամանով սահմանվել են նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, ուսումնառության վերջնարդյունքները և մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առաջարկվող թեմաները:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03