Ալավերդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Առավել շատ ձայն է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6 791 ձայն, ապա «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 6 557 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը 340 ձայն, եւ Հայ Յեղափոխական դաշնակցությունը՝ 316 ձայն։
Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալով, «Ապրելու երկիրն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» ստանալու են 13 մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով՝ 1 մանդատ կստանա։
ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը 4 տոկոսն է, բայց համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։ Սա նշանակում է, որ անցողիկ շեմը չհաղթահարած ՀԱԿ–ը, օրենքի ուժով կստանա մեկ մանդատ։
Ստացվում է, որ ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումը Ալավերդի խոշորացված համայնքում։
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկումներ կա՞ն ՀԱԿ–ի հետ, հարցրինք «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանին, ինչին նա պատասխանեց. «Այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, քաղաքական գործընթացներ են, հիմա ոչինչ չեղած ձեզ ի՞նչ պատասխանեմ։ Այս պահին դեռ ոչ մի քննարկում չկա»։
12:34
12:17
11:52
11:36
11:22
11:04
10:56
10:45
10:32
10:13
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
22:22
20:04
19:44
19:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13