Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել դոնորների համակարգող խորհրդի հանդիպում:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության համար
Դիվանագիտական կորպուսի բոլոր ներկա անդամները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խորը ցավ են արտահայտել կատարվածի և կորուստների համար, ևս մեկ անգամ հայտնել են իրենց զորակցությունը:
Նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակին՝ Արդարադատության նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջազգային գործընկերների աջակցությամբ նախարարության կողմից իրականացվող բազմաոլորտ բարեփոխումային ծրագրերը:
Նախարար Անդրեասյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց շրջանակներում տեղի ունեցած համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև ընդգծել է ներկայացված ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից՝ համապատասխան կարիքները: Մասնավորապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, հակակոռուպցիոն, սահմանադրական, դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումային ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքները:
Հանդիպման ընթացքում հանրային կառավարման բարեփոխումների թիմը ներկայացրել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայիս փուլային իրականացումը չորս հիմնական ուղղությամբ՝ ռազմավարական պլանավորում, քաղաքականության մշակում, հանրային ծառայություններ, մարդկային ռեսուրսներ և ինստիտուցիոնալ զարգացում, ինչպես նաև մանրամասնել Ռազմավարությամբ յուրաքանչյուր գործողության իրականացման նախանշված ժամկետները:
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի և Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչներ:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44