Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Ի լրումն Արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը.
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:
Դատավճռի բողոքարկման հիման վրա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ին վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, որոշում է կայացրել պատժի մասով դատավճիռը բեկանել և բեկանված մասով փոփոխել՝ վերջնական պատիժ նշանակելով 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Միաժամանակ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրառմամբ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
Երկուսի նկատմամբ էլ ընտրված խափանման միջոց՝ կալանքը դատարանի կողմից վերացվել է և նրանք ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից:
Ցանկանում ենք ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Ըստ այդմ՝ համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել և 2022 թվականի հուլիսի 28-ին ի կատար ածման վերաբերյալ կարգադրությունն ու դատական ակտի պատճենն ուղարկվել է Պրոբացիայի ծառայությանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը:
Բնականաբար, վերահսկողության իրականացումը ենթադրում է պրոբացիայի ծառայողի կողմից գործողությունների կատարում՝ անձին գտնել, ծանուցել, բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, վերցնել նրան հաշվառման, կազմվել վերահսկողության պլան և այլն:
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը դատական ակտն ստանալուց հետո նշված գործողությունների կատարումն ապահովելու նպատակով փորձել է պարզել նշված անձանց գտնվելու վայրը, սակայն վերջիններիս չհայտնաբերելու արդյունքներով 2022 թվականի օգոստոսի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի օգոստոսի 22-ին բավարարել է միջնորդությունը՝ գտնելով, որ նշված անձինք առերևույթ խուսափում են վերահսկողությունից, սպառվել են նրանց հայտնաբերելու բոլոր միջոցները, նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին:
Հայտնում ենք, որ Արդարադատության նախարարությունը հետախուզման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում»:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03