Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այս տարի «Մանկական Եվրատեսիլի» հոբել յանական՝ 20-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնեցին, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Տեղեկացվեց նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ Վերջին օրերին, սակայն, մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակի հետ կապված՝ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ- 2022»-ը այլ երկրում անցկացնելու հնարավորությունը:
Ավելին, մեր աղբյուրները հայտնում էին, որ այդ մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, և կազմակերպչական աշխատանքները սառեցվել են: «Փաստը» դիմեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանին՝ խնդրելով մեկնաբանել այս տեղեկությունները: «Հանրային հեռուստաընկերությունը բնականոն կերպով շարունակում է կազմակերպչական աշխատանքները «Մանկական Եվրատեսիլի» անցկացման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Օհանյանը՝ հավելելով, որ հենց այս օրերին Երևանում գտնվող՝ Եվրատեսիլի կազմակերպչական թիմի հետ քննարկումներ ու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:12
21:22
20:33
20:05
12:44
12:22
12:08
11:55
10:34
10:14
10:00
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
10:00 14.08.26
10:14 14.08.26
10:34 14.08.26
12:44 14.08.26
20:33 14.08.26
21:22 14.08.26
20:05 14.08.26
12:22 14.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02