Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով, 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 21-ամյա կնոջ նկատմամբ կատարված ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի աստիճանահարթակում վերջինիս ծանոթը՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, ձեռքին գտնվող արցունքաբեր դեղորայքը փչել է նրա դեմքին և հափշտակել դրամապանակը, որում եղել է 9.000 ԱՄՆ դոլար, 220.000 ՀՀ դրամ, բանկային քարտեր, անձը հաստատող փաստաթուղթ, 10.000 ղազախական թենգե և դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արցունքաբեր սրվակը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 10:38-ին, 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Բագրատաշեն» անցակետում և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44