Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն ասել է, որ Վերին Լարսի անցակետում ծանուցագրեր կհանձնվեն զինապարտ քաղաքացիներին՝ ըստ ՌԴ պաշտպանության նախարարության ցուցակների։ Ավելի վաղ «Բոլորից առաջ։ Դե, համարյա» Telegram-ալիքը հայտնել էր, որ այնտեղ ծանուցումներ կհանձնվեն միայն տարածաշրջանի բնակիչներին։ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին ավելի վաղ անցակետում ստեղծվել է զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ եւ սկսել են ծանուցագրեր հանձնել զինապարտներին։ Մենյայլոն նաեւ հայտարարել է հանրապետության տարածքում մեքենաների երթեւեկությունը սահմանափակելու ծրագրերի մասին։ «Ծանուցագրի հանձնումը չի նշանակում, որ մարդուն անմիջապես տանում են հավաքակայան։ Սակայն յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եթե ինքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով մասնակի զորահավաքի ենթակա քաղաքացիների ցուցակում, ապա զինկոմիսարիատ չներկայանալը կհանգեցնի օրենքով սահմանված հետեւանքների՝ ընդհուպ քրեական պատասխանատվությունը»,- ասել է Մենյայլոն, նրա խոսքերը ներկայացված են հանրապետության կառավարության պաշտոնական պորտալում։ Նա նշել է, որ ծանուցագրերի հանձնման ընթացակարգը կիրականացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն։ Նշվում է, որ Հյուսիսային Օսիայի տարածք մուտքը սահմանափակելու որոշումը կապված է Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին ավտոմեքենաների եւ քաղաքացիների մեծ կուտակման հետ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ սեպտեմբերի 25-27-ը Վերին Լարսով Վրաստան է մուտք գործել 20 248 ՌԴ քաղաքացի։ Սեպտեմբերի 27-ին ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ռուս-վրացական սահմանը հատելուն սպասում է մոտ 5500 ավտոմեքենա։ Վրաստան մեկնող ՌԴ քաղաքացիների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ նախագահը սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Սեպտեմբերի 23-ին Վրաստան մուտք գործելու հերթում մոտ 2000 մեքենա է եղել։ Տրանսպորտային միջոցների կուտակման պատճառով թույլատրվում է անցակետը ոտքով անցնել։ ԱԴԾ-ն հայտարարել է Վերին Լարս զրահափոխադրիչ ուղարկելու մասին։ Հատուկ ծառայությունը հայտնել է, որ դա արվում է անվտանգության պահպանման համար, եթե պահեստայինները խախտեն սահմանը, գրում է «Կոմերսանտը»։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58