Ճապոնիայում ավելի շատ ատոմակայանների գործարկումը կօգնի մեղմել ձմեռային էլեկտրամատակարարման հետ կապված Եվրոպայի անհանգստությունը, քանի որ ավելի շատ հեղուկ բնական գազ (ՀԲԳ) կհայտնվի համաշխարհային շուկայում: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսին ասել էր, որ երկիրը կվերագործարկի մի քանի կանգնած ատոմակայաններ եւ կդիտարկի հաջորդ սերնդի ռեակտորների ստեղծման հնարավորությունը, ինչը Ֆուկուսիմայի վթարից մեկ տասնամյակ անց հիմք կդնի միջուկային էներգետիկայի քաղաքականության լուրջ փոփոխության համար: «Ես ուրախ եմ տեսնել, որ Ճապոնիան շարժվում է դեպի ատոմակայանների վերագործարկում»,- Տոկիոյում Միջազգային էներգետիկ համաժողովի ժամանակ ասել է ՄԷԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։ Նրա խոսքով՝ ինքը քննարկել է «կանաչ վերափոխման» ճապոնական նախաձեռնությունները, հատկապես միջուկային էներգիայի օգտագործումը: Անցյալ տարի Բիրոլն ընդգծել էր, թե շատ կարեւոր է, որ աշխարհի խոշորագույն ՀԲԳ ներկրողներից մեկը՝ Ճապոնիան, վերադառնա միջուկային աղբյուրներին՝ հանուն ռեսուրսներով աղքատ երկրի էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի եւ տեղական արդյունաբերության մրցունակության բարձրացման: «Ատոմակայանների վերագործարկումը լավ նորություն է Ճապոնիայի համար, բայց նաեւ մեծ օգնություն ձմռանը Եվրոպայի համար»,- ասել է նա։ «Եթե Ճապոնիան վերագործարկի (ավելի շատ) ատոմակայաններ, Ճապոնիան ավելի քիչ ՀԲԳ կներմուծի եւ ավելի շատ ՀԲԳ կհայտնվի շուկայում, ինչը կօգնի Եվրոպային գոյատեւել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է նա: Կիսիդան նաեւ հայտարարել է, որ մեկ միջուկային ռեակտորի վերագործարկումը տարեկան 1 մլն տոննա ՀԲԳ կթողարկի համաշխարհային շուկայի համար։ Ճապոնիայումի 5546 մեգավատ հզորությամբ 6 գործող ռեակտոր կա։ Մի քանիսն էլ դեռ անցնում են Ֆուկուսիմայի աղետից հետո ներդրված անվտանգության չափանիշներով վերալիցենզավորման գործընթացով:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02