Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է երկրում Թուրքիայի նոր դեսպան Ալի Քաան Օրբանի հետ՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների հարցը: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում դեղամիջոցների գների նվազմանը Թուրքիայից պատրաստուկների ներմուծումից հետո: Ազարաշվիլին նաեւ Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է ապագա պլանները եւ փոխհամագործակցության հեռանկարները: Հանդիպմանը նաեւ ներկա է եղել դեսպանի խորհրդական Ղիզեմ Թուրքգենջի-Սեւիմը: Դեղամիջոցների գների նվազման համար Վրաստանի կառավարությունը բացել է Թուրքիայի դեղագործական շուկա: Այս տարվա հունվարի կեսերից Վրաստանում թուրքական դեղագործական շուկայից արդեն ստացել են ավելի քան 200 անուն դեղամիջոց. արդյունքում դեղերի գները կրճատվել են մինչեւ 80 տոկոս: 2021 թվականի նոյեմբերին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է, որ երկրի դեղագործական շուկան կարիք ունի օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ դեղամիջոցների գների կարգավորման հարցում: Վրաստանի առողջապահության նախարարությունը դեղագործական ոլորտում մշակել է գործողությունների պլան՝ Մրցակցության գործակալության հանձնարարականների, ԱՀԿ-ի հետազոտությունների արդյունքների, տեղական եւ օտարերկրյա փորձագետների օգնությամբ եւ միջազգային փորձի հաշվառմամբ, հաղորդել է Sputnik-ը:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02