Ասիայի ամենահարուստ մարդը՝ հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին կարծում է, որ Չինաստանն ավելի մեկուսացված է դառնում, հայտնում է BI-ն։ «Ես ակնկալում եմ, որ Չինաստանը, որը գլոբալացման գլխավոր ջատագովն է համարվում, իրեն ավելի ու ավելի մեկուսացված կզգա»,- ասել է Ադանին Սինգապուրում Forbes-ի գլխավոր գործադիր տնօրենների համաշխարհային համաժողովին իր հիմնական ելույթում: «Ազդեցություն կունենան ազգայնականության աճը, մատակարարման շղթայի նվազեցված ռիսկերը եւ տեխնոլոգիական սահմանափակումները»:
Forbes-ի տվյալներով՝ Adani Group կոնգլոմերատի հիմնադիրը սեպտեմբերի 27-ի դրությամբ 139.8 միլիարդ դոլար կարողություն ունի եւ աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է Իլոն Մասկից եւ LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Առնոյից հետո։ Չինաստանը շահել է գլոբալացումից, բայց դա կարող է փոխվել, եւ երկրի վերականգնումը հեշտ չի լինի, ասել է Ադանին։ «Սպասվում էր, որ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը նրա գլոբալ հավակնությունների ցուցադրումը կդառնա, սակայն այժմ դիմադրությունը դժվարացնում է այն: Իսկ երկրի բնակարանային եւ վարկային ռիսկերը համեմատվում են այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Ճապոնիայի տնտեսության հետ 1990-ականներին»,- ասել է Ադանին:
Միեւնույն ժամանակ, գլոբալ անկայունությունն «արագացրել է հնարավորությունները» Հնդկաստանի համար, ասել է Ադանին: Ադանիի խոսքով՝ Հնդկաստանն աճող միջին խավ եւ երիտասարդ բնակչություն ունի, որը մինչեւ 2050 թվականը կավելացնի իր ՀՆԱ-ն մինչեւ 30 տրիլիոն դոլար՝ ներկայիս 3 տրիլիոն դոլարի փոխարեն՝ այն «պայծառ կետ» դարձնելով քաղաքական եւ շուկայական հեռանկարում: Նրա կանխատեսումը կրկնում է Ernst & Young India-ի գլխավոր քաղաքական խորհրդական Դ.Կ. Շրիվաստավայի կանխատեսումը: Ադանիի համար ձեռնտու է Հնդկաստանը որպես հնարավորությունների եի ներուժի երկիր ներկայացնել. «Ադանի կոնգլոմերատ»-ը հսկայական ձեռնարկություն է՝ էներգետիկայից մինչեւ տրանսպորտ եւ անշարժ գույք: Սեպտեմբերի 29-ի դրությամբ դրա արժեքը գրեթե 234 միլիարդ դոլար է, եւ դա ընդամենը կոնգլոմերատի յոթ հանրային ընկերություններն են: Առջեւում ես գլոբալ ներգրավվածության նոր սկզբունքներ եմ տեսնում, որոնք հիմնված են ավելի մեծ ինքնավստահության, մատակարարման շղթայի ռիսկերի նվազեցման եւ ազգայնականության աճի վրա»,- ասել է Ադանին:
12:00
11:48
11:35
11:23
11:18
11:03
10:45
10:32
10:17
10:03
09:55
09:44
09:33
09:17
09:02
20:45
20:19
19:37
17:51
17:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57