Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները։ Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։
Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքը․ կրակում են թիրախավորված ՀՀ խաղաղ բնակավայրերի վրա, զավթել են մարդկանց տներ, այրում են արոտավայրեր, սպառնում են խաղաղ բնակիչների և այլն։
Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նրանց հեռանալն է մեր գյուղերի տարածքներից, գյուղերն իրար կապող ճանապարհներից ու օկուպացված տարածքներից։ Այս մասին Արման Թաթոյանը շարունակաբար փաստերով հիմնավորված հայտարարում է 44-օրյա պատերազմից ավարտից սկսած:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական վերջին հարձակումները՝ սեպտեմբերի 13-15-ը, տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ՀՀ ներխուժած վայրերից։
Վերջին հարձակումների հետևանքով կան հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, թիրախային հարձակման ենթարկված գյուղեր ու քաղաքներ:
Նա խոսել է նաև ՀՀ զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների մասին:
Արման Թաթոյանը ԱՄՆ-ում է գտնվում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58