Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
- Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն ավելի վատ կլինի։ Մեզ պետք է լուծում, և պետք է այնպիսի լուծում, որը կապահովի հարատև խաղաղություն և կապահովի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կառավարությունը գնում է այդ ուղղությամբ և պատրաստ է անել ամեն ինչ, այդպիսի լուծման հասնելու համար։ Բայց ես, օրինակ, տեսնում եմ, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում շատ է հնչում կապիտուլյացիա բառը։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ բառի գործածմանը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում, այլ ընդհանրապես ցանկացած լուծման համատեքստում։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն, այո՛, ծանր պայմաններով զինադադար էր, բայց կապիտուլյացիա չէր, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա։ Հայաստանի Հանրապետությունը՝ և՛ ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունն ամեն գնով պահելու է, խոսքը լուծումների մասին է։
- Այդ դեպքում, լուծման հարցում Երևանի կարմիր գիծը ո՞րն է։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են։
- Այո՛, բայց, եթե ստորագրվում են խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի մասին հիշատակում չկա, վաղն Ադրբեջանն ասելու է՝ «դուք եք էս փաստաթւողթը ստորագրել, մենք մեր հարցերը արցախահայերի հետ կլուծենք»։
Դրա համար էլ ես ասում եմ, որ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է լուծում ստանա։ - Չէ, նկատի ունեմ՝ առանց այդ երաշխիքների խաղաղության պայմանագիր չի կնքվի՝ առանց արցախահայերի իրավունքների ապահովման։ Եթե խաղաղության պայմանագրի նպատակն է հաստատել հարատև խաղաղություն, դա նշանակում է, որ պետք է լինեն համապատասխան երաշխիքներ դրա բոլոր կոմպոնենտների վերաբերյալ, կամ ոչ միայն դրա բոլոր կոմպոնենտների, այլ խաղաղությունը խաթարող բոլոր կոմպոնենտների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ դա տրամաբանական կլինի, որ նաև բանակցություններ լինեն Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև։
- Ստեփանակերտ-Բաքու։
Այո՛։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58