Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքի» հետ կապված միջադեպերը դիվերսիա էին, որի հետեւում կանգնած են արեւմտյան երկրները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Պատժամիջոցներն անգլոսաքսոններին բավարար չեն, նրանք դիվերսիաների են անցել։ Անհավատալի է, բայց՝ փաստ։ Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք»-ի միջազգային գազատարների վրա պայթյուններ կազմակերպելով՝ նրանք փաստացի սկսել են ոչնչացնել համաեվրոպական էներգետիկ ենթակառուցվածքը»,- ուրբաթ Ռուսաստանի Դաշնության կազմ նոր սուբյեկտների ընդունման մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահը։
«Բոլորին էլ պարզ է, թե ում է դա ձեռնտու։ Ում ձեռնտու է, նա էլ, իհարկե, արել է»,- ընդգծել է նա։ Պուտինը նաեւ նշել է, որ «ԱՄՆ թելադրանքը կառուցված է բիրտ ուժի, բռունցքի օրենքի վրա՝ երբեմն գեղեցիկ փաթեթավորված, երբեմն առանց որեւէ փաթեթավորման, բայց էությունը նույնն է՝ բռունցքի օրենք»։ Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի գծերից մեկում արտահոսք էր տեղի ունեցել։ Միջադեպը գրանցվել էր Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հարավ-արեւելք։ Գազի արտահոսք է գրանցվել նաեւ Բորնհոլմից հյուսիս-արեւելք գտնվող առաջին «Հյուսիսային հոսքի» երկու գծերից:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02