Կրեմլի մտացածին հանրաքվեները ապարդյուն փորձ են թաքցնելու այն, ինչը հողերի հերթական զավթումն է Ուկրաինայում, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
«Պարզության համար՝ արդյունքները սարքվել են Մոսկվայում եւ չեն արտացոլում Ուկրաինայի ժողովրդի կամքը: Միացյալ Նահանգները չի ճանաչում եւ երբեք չի ճանաչի այս կեղծ հանրաքվեների օրինականությունը կամ արդյունքները կամ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի ենթադրյալ բռնակցումը: Ռուսաստանի վստահված անձանց կողմից բեմադրված այս ներկայացումը ոչ լեգիտիմ է եւ խախտում է միջազգային իրավունքը։ Սա վիրավորանք է միջազգային խաղաղության եւ անվտանգության սկզբունքների համար։
Ռուսաստանը ստիպել է փախչել իր գրաված տարածքների բնակչության մեծ մասին եւ ստիպել է Ուկրաինայի մնացած քաղաքացիներին քվեարկել զենքի սպառնալիքով` իրենց եւ իրենց սիրելիների անվտանգության համար վախի մթնոլորտում: Ուկրաինայի ժողովուրդը հետեւողականորեն արտահայտում է ազատ եւ ժողովրդավարական ապագայի իր ձգտումը։ Նրանք ցանկանում են, որ իրենց երկիրը մնա անկախ եւ ինքնիշխան: Նրանց զինվորները խիզախորեն մարտնչում են, իսկ Ռուսաստանի կողմից վերահսկվող կամ օկուպացված Ուկրաինայի տարածքներում գտնվող քաղաքացիները դիմադրում են դաժան ուժի միջոցով Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու Մոսկվայի փորձերին:
Միացյալ Նահանգները եւ մեր դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն աջակցել Ուկրաինային իր տարածքը ռուսական ագրեսիայից պաշտպանելու պայքարում։ Մենք ամբողջ սրտով աջակցում ենք Ուկրաինայի միասնությանը, ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ինչպես ասել է նախագահ Բայդենը, մենք երբեք չենք ճանաչի այդ տարածքները որպես որեւէ այլ երկրի մաս, բացի Ուկրաինայից, եւ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմ ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների մտնելու պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02