Իտալական Eni-ն հայտարարել է, որ չի ստանա ռուսական «Գազպրոմ»-ից եկող գազը, սակայն երկու կողմերն էլ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ: Տարվիզիո անցակետով Ռուսական գազի մատակարարումները հոկտեմբերի 1-ից կզրոյանան, ասվում է ռուսական գազի Իտալիայի խոշորագույն ներկրող Eni-ի հայտարարության մեջ։ Telegram-ում «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ խնդիրը ծագել է Ավստրիայում կարգավորման փոփոխությունների հետեւանքով։ Նշվում է, որ Ավստրիայի տարածքով գազի տարանցումը դադարեցվել է այն բանից հետո, երբ երկրի ցանցային օպերատորը հրաժարվել է հաստատել փոխադրումների հայտերը: Սակայն Eni-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Ավստրիան շարունակում է գազ ստանալ Սլովակիայի հետ սահմանին։ Իտալիան այս տարի գազի լրացուցիչ ներմուծում է ապահովել այլընտրանքային մատակարարներից՝ Ռուսաստանից հոսքերի անկումը փոխհատուցելու համար: Ռուսական գազն այժմ կազմում է իտալական ներմուծման մոտ 10 տոկոսը՝ նախկին մոտ 40 տոկոսի փոխարեն, մինչդեռ Ալժիրի ու հյուսիսային Եվրոպայի երկրների մասնաբաժինը ավելացրել է:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01