Եվրամիության (ԵՄ) որոշ երկրներ Իրանի դեմ պատժամիջոցների առաջարկներ են պատրաստել՝ ի պատասխան կանանց բողոքի ակցիաների ենթադրյալ ճնշման: Նախագծով առաջարկվում է 16 անձի և կազմակերպությունների սև ցուցակում ներառել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Der Spiegel-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներին։ Հրատարակության տվյալներով՝ սահմանափակումների նախաձեռնողները եղել են Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան։ Նրանք ակնկալում են, որ ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցների մասին որոշում կկայացվի հոկտեմբերի 17-ին ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածով՝ աղջկան բերման են ենթարկել բարքերի ոստիկանություն՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02