Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստարաններում գազի ծավալը հանգստյան օրերին, հոկտեմբերի 2-ի օրվա վերջի դրությամբ ավելացել է՝ ընդհուպ մոտենալով 90 տոկոս մակարդակի, տեղեկացրել է Gas Infrastructure Europe ասոցիացիան։ Այդ պահի դրությամբ պահեստարաններում 96,53 մլրդ խորանարդ մետր գազ կար (89,32 տոկոս)։ Բելգիայում բոլոր հզորությունները լիքն են 100 տոկոսով։ ԵՄ անդամ 27 երկրներից միայն 18-ն ունի ստորգետնյա գազի պահեստարաններ։ Եվրամիության նորմատիվների համաձայն՝ նոյեմբերի 1-ին պահեստարանների համալրման ընդհանուր մակարդակը պետք է կազմի 80 տոկոսից ոչ պակաս։ Այսպիսով, ԵՄ երկրները գազով ապահովվում են ժամանակացույցից առաջ անցնելով։ Առայժմ մյուս պետություններից հետ են մնում Բուլղարիան (76,31), Հունգարիան (74,08) եւ Լատվիան (52,75 տոկոս)։ Պահեստարանները հաջող համալրելու ֆոնին գազի գինը Եվրոպայում էապես նվազում է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ այն իջել է հազար խորանարդ մետրը 1,7 հազար դոլարից ցածր։ Timera Energy քոնսալտինգային ընկերությունն այնքան էլ հավանական չի համարում այն իրավիճակը, երբ ձմռանը Եվրոպային գազը չի բավականացնի Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով։ Փորձագետները գլխավոր սպառնալիք են համարում ԵՄ-ում վառելիքի անբավարար խնայողությունը, ինչը թույլ չի տա հասնել առաջադրված նպատակներին։ Ինչպես նշվել է Եվրահանձնաժողովի ամառային նյութերում, գազի պահեստարաններն ապահովում են ձմռանը Եվրոպայում սպառվող գազի 25-30 տոկոսը։ Բայց այլընտրանքային մատակարարներից դրանց համալրման արագությունն ապացուցում է, որ տարածաշրջանն ի վիճակի է փոխհատուցել «Գազպրոմի» մատակարարումների բացակայությունը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02