Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել Է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը:
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Նվարդ Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին, գործընկերներին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Վարդանյանը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները:
Նշվել է, որ «Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» թվինինգ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն է ընձեռվում օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի եվրոպական լավագույն փորձն ու այն ներդնել Հայաստանի հակակոռուպցիոն կրթության, հանրային իրազեկման գործընթացներում, ռազմավարական փաստաթղթերի մշակման և միջոցառումների իրագործման գործում:
Նվարդ Վարդանյանը կարևորել է նաև Եվրոպայի միության անդամ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության շարունակականությունը, որը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը և Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդմանը:
Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, Հայաստանում դիվանագիտական և միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03