Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ Վարդենիս, Սոթք, Ջերմուկ, Եղեգնաձոր և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրությունների փուլում ենք։ Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,- ընդգծեց Քերոբյանը: Հարցին, թե արդյոք վնասի չափը ճշտել են, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ դեռ չեն հաշվարկել, սակայն մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, իսկ Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: «Իհարկե ոչ մի բնակավայր չենք կորցրել, կարելի է ասել, որ մեծ, լուրջ բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվությանը, Վահան Քերոբյանն ասաց, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբերին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին. «Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»։
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03