Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (Խորհրդարանի) նախագահ Ակիլա Սալեհը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով չճանաչել Ազգային միասնության կառավարության (որը գլխավորում է Աբդել Համիդ Դբեյբան) պատվիրակության կողմից Թուրքիայի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տեքստ է չորեքշաբթի հրապարակել լիբիական Al Wasat տեղեկատվական պորտալը։ «Դբեյբայի կառավարության կողմից ստորագրված փոխըմբռնման ոչ մի հուշագիր իրավական ուժ չունի»,-ասել է Սալեհը և հավելել. «Դբեյբայի կառավարության մանդատն ավարտվել է քաղաքական համաձայնագրի պայմաններին համապատասխան, այն չի կատարել իր պարտականություններն ու խնդիրները, որոնք նշված են կաբինետի հրապարակած ճանապարհային քարտեզում»։ Ըստ Սալեհի՝ Ազգային միասնության կառավարությունը մասնակցել է Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի ջրերում նավթի և գազի հետախուզման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերի և համաձայնագրերի ստորագրմանը, խախտելով քաղաքական համաձայնագրի վեցերորդ հոդվածի տասներորդ պարբերությունը: Համաձայն այս կետի՝ գործադիր իշխանությունը չպետք է համաձայնագրեր կնքի, որոնք վնասում են Լիբիայի Պետության միջազգային հարաբերությունների կայունությունը կամ երկարաժամկետ պարտավորություններ են դնում նրա վրա։ Լիբիայի խորհրդարանի նախագահը Գուտերեշին խնդրել է նամակի բովանդակությունը տարածել Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների միջև, ինչպես նաև այն ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և այլ միջազգային կազմակերպություններին՝ բոլոր երկրներին ծանուցելու լեգիտիմության բացակայության մասին: Ազգային միաբանության կառավարություն.
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02