ARM | RUS |

Կոչ ենք անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին դադարեցնել անուղղակիորեն աջակցել Ալիևի վարչակարգին. 43 ՀԿ-ների հայտարարությունը

06.10.22 | 09:02

ՀՀ քաղաքացիական հասարակության 43 կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«2022թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում և ներխուժում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և այլ քաղաքացիական օբյեկտներ Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով և առաջնագծի խորքերում։ Ադրբեջանական ուժերը նախապես ծրագրել են մարտական անօդաչու թռչող սարքերի, հրետանու և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումը։ Արդյունքում Հայաստանն ունի 207 սպանված կամ անհայտ կորած զինծառայող, 5 զոհված քաղաքացիական անձ, հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 7600 քաղաքացիական անձիք տեղահանվել են։ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար այս թվերը նշանակալի են։ Այստեղ ակնհայտ է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության տասնամյակներ շարունակվող պետական քարոզչությունը: Բացի հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, նվաստացման, անդամահատման և մահապատժի ապացույցներից, վերջին հարձակումների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները նաև մերկացրել, խոշտանգել և մահապատժի են ենթարկել հայ կին զինծառայողներին։ Ադրբեջանցի զինծառայողների կողմից սոցիալական ցանցերում կամավոր կերպով տեղադրվել և տարածվել են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և սպանության մասին վկայող տասնյակ տեսանյութեր, ինչը ցույց է տալիս պատժից վախի բացակայությունը: Հայ կին զինծառայողների նկատմամբ հատուկ սարսափելի վերաբերմունքը որակվում է որպես ամենածանր գենդերային բռնություն: Այս վարքագծի պատճառը ադրբեջանցի զինծառայողների և ընդհանրապես հասարակության խորը արմատացած կնատյացությունն է, որն ապացուցված է նաև ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում այդ հանցագործությունների խրախուսմամբ և նորմալացմամբ: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ադրբեջանի պետական հովանավորությունը վայելող հայատյաց քաղաքականության դեմ պայքարելու համար, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում հայերը ենթարկվում են համակարգված խտրականության, սպանությունների և խոշտանգումների։ 2022 թվականի օգոստոսի 30-ին Ռասայական խտրականության վերացման կոմիտեն հրապարակեց իր եզրափակիչ դիտարկումները Ադրբեջանի վերաբերյալ՝ հայտնելով իր մտահոգություններն ու առաջարկությունները Ադրբեջանին՝ նշելով, որ «(4) Կոմիտեն խորապես մտահոգված է․ (с) ռասայական ատելության հրահրմամբ և հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասիստական կարծրատիպերի տարածմամբ՝ ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև նման գործողությունների համար հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությամբ»: Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական Տելեգրամ ալիքներով նոր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հայ գերիներին մահապատժի ենթարկում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է տեսանյութի իսկությունը։ Մենք՝ ներքոստորագրյալներս, ապշած ենք այս ագրեսիայի և բռնության շուրջ միջազգային հանրության լռությունից և երկիմաստությունից։ Այս լռությունը միայն ծառայում է Ադրբեջանի կառավարությանը քաջալերելուն և անհնարին դարձնում խաղաղության ձեռքբերումը Հարավային Կովկասում։ Իրավապաշտպան կազմակերպությունները հատուկ պատասխանատվություն են կրում հանդես գալ Ադրբեջանի կառավարության անպատժելիության դեմ և պատասխանատվության ենթարկել նրան մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների և միջազգային պարտավորությունների այլ խախտումների համար: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս. • Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և նրա հայատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը։ • Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում բանակցություններ սկսել բարեխղճորեն՝ հանուն իրական, կայուն տարածաշրջանային խաղաղության: • Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկել զեկուցողներ՝ այցելելու և ստուգելու ադրբեջանական ներխուժումից տուժած հայկական բնակավայրերն ու քաղաքները, ինչպես նաև հարցազրույցներ վարել տուժած բնակիչների և վկաների հետ՝ փաստագրելու և ուղղակիորեն արձագանքելու Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումներին և պատասխանատվության ենթարկելու համար: • Բոլոր ժողովրդավարական երկրներին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին։ • Կոչ ենք անում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ Միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար։ • Կոչ ենք անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին դադարեցնել անուղղակիորեն աջակցել Ալիևի վարչակարգին մարդու իրավունքների կոպիտ խախտումների պայմաններում։ • Կոչ ենք անում անկախ իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Human Rights Watch-ին, հրատապ առաքելություն ուղարկել Հայաստան՝ ինքնուրույն հաստատելու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: • Ողջունում ենք ագրեսորին ուղղված անհատական կոչը տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Freedom House-ը, Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, մի շարք կառավարություններ, քաղաքական գործիչներ և իրավապաշտպան համայնքի անդամներ: Հայտարարությանը միացել են․ 1․ Երևանի մամուլի ակումբ ՀԿ 2․ Հանուն հավասար իրավունքների ՀԿ 3․ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ 4․ Հանրային լրագրության ակումբ ՀԿ 5․ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 6․ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ 7․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 8․ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ 9․ Կանանց իրավունքների տուն ՀԿ 10․ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 11․ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 12․ Խաղաղության երկխոսություն ՀԿ 13․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 14․ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 15․ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ 16․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 17․ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 18․ Քաղաքական երկխոսություն ՀԿ 19․ Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ ՀԿ 20․ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ 21․ Ժողովրդավարությունն այսօր ՀԿ 22․ Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ 23․ Բրիտանա-Հայկական մարդու իրավունքների ասոցիացիա 24․ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա 25․ Գրանիշ գրական համայնք ՀԿ 26․ Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ 27․ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 28․ Հասարակություն առանց բռնության ՀԿ 29․ Կանանց աջակցման կենտրոն ՀԿ 30․ Փինք իրավապաշտպան ՀԿ 31․ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ 32․ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ 33․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 34․ Իրավունքի ուժ ՀԿ 35․ Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ 36․ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ 37․ Հեռանկարային զարգացման կենտրոն ՀԿ 38․ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ 39․ ՕքսԵՋեն շահերի պաշտպանության և զարգացման հիմնադրամ 40․ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ 41․ «Ռեգիոն» հետազոտական կենտրոն 42․ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան 43․ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ


Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության...

17:02

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...

16:25

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման դատավճռի դեմ

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման...

15:56

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

15:55

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն Ազիզյան

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն...

15:38

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը...

15:21

Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական օբյեկտների

Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական...

14:49

Ոստիկանությունից ինչո՞ւ են զանգում  ՀՀ քաղաքացիներին. մանրամասներ

Ոստիկանությունից ինչո՞ւ են զանգում ՀՀ քաղաքացիներին....

14:33

Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին. Ռուբեն Ռուբինյան

Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին....

14:25

Կապանում գետը չի վարարել․ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը

Կապանում գետը չի վարարել․ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի...

14:06

Զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում, բայց ընդդիմադիրներն ուզում են միայն իրենք հանգիստ քնելու հնարավորություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում, բայց ընդդիմադիրներն ուզում են միայն իրենք հանգիստ...

13:36

«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության մասին

«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության...

13:08

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը. Սամվել Բաբայան

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը....

13:08

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը արմավիրցիները բարձրաձայնել են սոցիալական ու գյուղատնտեսական խնդիրների մասին (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը արմավիրցիները բարձրաձայնել են սոցիալական ու գյուղատնտեսական...

12:49

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, իրենք են Արցախի հարցից փախչել. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, իրենք են Արցախի հարցից փախչել. Տիգրան...

12:23

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի...

12:05

Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է

Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում...

11:27

ԱՄԷ-ն պատրաստ է ռազմածովային ուժեր գործադրել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար. FT

ԱՄԷ-ն պատրաստ է ռազմածովային ուժեր գործադրել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու...

11:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44