Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը չի տիրապետում ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ռուսական կողմը թևավոր հրթիռներ կմատակարարի Ադրբեջանին:
Հայաստանում «Իսկանդերի» ցուցադրումից հետո հակառակորդ պետության ԶԼՄ-ները տեղեկություններ էին հրապարակում այն մասին, որ ադրբեջանական կողմը շուտով ձեռք կբերի թևավոր հրթիռներ:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ասաց, սակայն, որ նման տեղեկությունների չի տիրապետում: «Ես նման տեղեկության չեմ տիրապետում: Թևավոր հրթիռները մի բան են, «Իսկանդերը»՝ մեկ այլ ու չգիտեմ՝ ինչ կապ կա…: Ես նման տեղեկություն չունեմ»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե այդ մասին ադրբեջանական կողմն է հայտարարել, Իվան Վոլինկինը հեգնեց. «Ադրբեջանական կողմը գուցե ինչ-որ բան գիտի, դրա համար է հայտարարում, բայց մենք այդ մասին չգիտենք»։
Դեսպանը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԽ միջամտությամբ: Նա հայտարարեց, որ չի լսել Մևլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու տարբերակին:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի նիստում հայտարարել էր, որ, այսպես կոչված, «գրավյալ» շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցով «Ռուսաստանը կիսվեց մեզ հետ, և մենք էլ մեր աջակցությունը հայտնեցինք»:
Իվան Վոլինկինը նշեց, որ Մինսկի խմբից բացի ցանկացած այլ կառույց կամ պետություն չի կարող միջամտել ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:
«Հարցը կլուծվի միայն Մինսկի խմբի շրջանակներում: Որքանով ես գիտեմ, այս ամսվա վերջում, համանախագահ երկրների ներկայացուցիչներն այցելելու են տարածաշրջան, մեկնելու են Ղարաբաղ, Երևան, Բաքու: Տեսնենք, թե ինչ կլինի»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02