Կառավարություն 508 միլիոն դրամ կհատկացնի 20 բնակավայրերում 21 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հոկտեմբերի 6-ի հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Նախագիծը վերաբերվում է համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար գումար տրամադրելուն: Այս նախագծով առաջարկվում ենք 508 միլիոն դրամ տրամադրել 20 բնակավայրերում 21 ծրագրերի համար: Ընդհանուր առմամբ, դա վերաբերվում է 7 մարզերի՝ Արագածոտնի մարզի երեք ծրագրի համար 28 միլիոն դրամ կհատկացվի, Արարատի մարզի երկու ծրագրի համար՝ 31 միլիոն դրամ, Արմավիրի մարզի մեկ ծրագրի համար՝ 6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի յոթ ծրագրերի համար՝ 168 միլիոն դրամ, Լոռու մարզի հինգ ծրագրերի համար՝ 107 միլիոն դրամ, Կոտայքի մարզի երկու ծրագրի համար՝ 74 միլիոն դրամ և Շիրակի մարզ մեկ ծրագիր՝ 32 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը
Նախարարի խոսքով՝ ֆինանսավորում կիրականացվի նաև Կառավարության կողմից արդեն իսկ հաստատված ծրագրերի իրականացման համար:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02