«Եթե լինի վստահության քվե, ես կլինեմ ԲԴԽ այն անդամներից մեկը, որ կգործեմ արդար։ Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա հնարավորություն է ի վերջո իմ երազանքին իսկապես մոտենալու»,- ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած թեկնածուներից Կարեն Անդրեասյանը։ Նրա խոսքով, ի տարբերություն գործադիրի կամ մնացած բոլոր պաշտոնների, որոնք աշխատում են այս երկրում հանուն արդարության, ԲԴԽ անդամը միայն մի ձև ու մի անելիք ունի՝ քվեարկել արդար։
«Ես չեմ գնում որպեսզի հայեցակարգային կամ քաղաքականություն, օրենսդրություն մշակող դերակատարում ստանձնեմ։ Պարզ է, իմ կարծիքը նաև որոշակի իմաստով ազդելու է այդ գործընթացներին, բայց դա էլ է քվեարկության ձևով լինելու։ Ցանկացած հարց, իսկ հիմնական հարցը հետևյալն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, թե չենթարկել։ Առաջին բանը, որ պետք է անի ԲԴԽ անդամը, նման դեպքերում արդար քվեարկի։ Գիտեմ, որ ԲԴԽ-ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա։ Գնում եմ դառնալու այդ մեկ ավելի ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն։ Սա է իմ առաքելությունը»,- ասաց նա։ Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին միայն ՔՊ-ական պատգամավորներն են ներկա։
23:25
23:02
22:55
22:12
21:21
20:42
20:18
19:43
19:09
18:37
18:19
17:53
17:35
17:19
17:04
16:45
16:23
16:08
15:52
15:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02