Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում նշել են Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինի հետ զրույցի մանրամասները, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։ «Դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ լուրջ խոսակցության համար։ Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արտահայտությունը, որը չի համապատասխանում իրավահավասար ռազմավարական գործընկերության ոգուն։ Խոսակցությունը բավական կոշտ է եղել»,- տեղեկացրել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում։ Մինչ այդ Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաեւին կանչել էին Ռուսաստանի ԱԳՆ՝ Աստանայում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբելսկու հետ կապված իրավիճակի պատճառով։ Մեկնաբանելով հանդիպումը՝ Զախարովան ասել էր, որ Վրուբելսկին «նորից հայտնվել է Ղազախստանի մայրաքաղաքում, ընդ որում՝ ակնհայտորեն ոչ այն բանի համար, որպեսզի պարզապես հավաքի իրերն ու ընտանիքին»։ Ղազախստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը պարզաբանել է, որ Զախարովայի հայտարարությունների տոնայնությունը չի համապատասխանում Ղազախստանի եւ Ռուսաստանի՝ որպես իրավահավասար ռազմավարական գործընկերների, դաշնակցային փոխհարաբերությունների բնույթին։ «Ուկրաինական կողմին ասվել է Պյոտր Վրուբելսկու արտահայտությունների անընդունելիության մասին, դրանք վիրավորում են ղազախստանցիների, հատկապես էթնիկ ռուսների զգացմունքները։ Ուկրաինական կողմին նաեւ ասվել է դեսպանի աշխատանքի հետ նման արտահայտությունների անհամապատասխանության մասին։ Ներկայում Ուկրաինայի ԱԳՆ-ից ստացվել է հարցում Աստանայում նոր դեսպան նշանակելու մասին»,- նշել է Սմադիյարովը՝ ավելացնելով, որ Վրուբելսկին այժմ Ղազախստանում անցանկալի անձի կարգավիճակ ունի։ Նա ավելացրել է, որ դիվանագիտական գործելակերպին համապատասխան՝ Ղազախստանի ԱԳՆ-ն կկանչի Ռուսաստանի դեսպանին՝ Զախարովայի հայտարարությունները քննարկելու համար։
23:23
22:47
22:29
22:02
20:44
20:20
18:11
17:46
17:35
17:14
16:15
15:53
15:15
13:45
13:26
13:13
12:57
12:43
12:12
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02