ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականները օրինագիծ են ներկայացրել Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ամերիկյան պաշտպանական համակարգերի դուրսբերման մասին՝ ի պատասխան նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշման, որն, ինչպես սպասվում է, կբարձրացնի ԱՄՆ-ում բենզինի գները: Կոնգրեսականներ Թոմ Մոլինովսկին, Շոն Քասթենը եւ Սյուզան Ուայլդը հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր հարաբերությունները երկու երկրների հետ: «Սաուդյան Արաբիայում եւ ԱՄԷ-ում նավթի արդյունահանման կտրուկ կրճատումները, չնայած վերջին ամիսներին երկու երկրներին ուղղված նախագահ Ջո Բայդենի առաջարկներին, թշնամական գործողություն է Միացյալ Նահանգների դեմ եւ հստակ ազդանշան, որ նա ընտրել է Ռուսաստանի կողմը Ուկրաինայի դեմ պատերազմում,- ասվում է երեք դեմոկրատների համատեղ հայտարարության մեջ,- Երկու երկրներն էլ երկար ժամանակ ապավինում էին Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ներկայությանը՝ իրենց անվտանգությունն ու նավթային հանքավայրերը պաշտպանելու համար: Մենք պատճառ չենք տեսնում, թե ինչու ԱՄՆ-ի զորքերը եւ կապալառուները պետք է շարունակեն այս ծառայությունը մատուցել այն երկրներին, որոնք ակտիվորեն աշխատում են մեր դեմ: Եթե Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ցանկանում են օգնել Պուտինին, ապա պետք է ապավինեն նրա պաշտպանությանը»։ Նրանք ՕՊԵԿ-ի որոշումը անվանել են «շրջադարձային պահ Պարսից ծոցի մեր գործընկերների հետ հարաբերություններում» եւ հայտարարել են, որ եթե ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան ցանկանում են շարունակել իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ապա նրանք պետք է աշխատեն ԱՄՆ-ի հետ «առաջ մղելու այն, ինչ այժմ մեր ազգային անվտանգության ամենաանհետաձգելի խնդիրն է՝ Ռուսաստանի պարտությունն Ուկրաինայում։ Նրանք նշել են, որ «նավթի համաշխարհային գները զգալի բարձրացնելով՝ ՕՊԵԿ-ի որոշումը, ըստ երեւույթին, ուղղված է Ռուսաստանի նավթային եկամուտների ավելացմանը, որը թույլ կտա Պուտինին շարունակել իր ռազմական հանցագործությունները Ուկրաինայում եւ խափանել Արեւմուտքի պատժամիջոցները»: Նրանց օրինագիծը պահանջում է օրինագծի ընդունումից հետո 9 օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից դուրս բերել «Միացյալ Նահանգների [բոլոր] զինված ուժերը եւ սարքավորումները, ներառյալ Patriot հրթիռային մարտկոցները եւ բարձր դիրքերի պաշտպանության համակարգը (THAAD)»: Օրինագծում ասվում է, որ ապամոնտաժված հրթիռային մարտկոցները եւ THAAD համակարգը պետք է «որքան հնարավոր է, տեղափոխվեն Մերձավոր Արեւելքի այլ վայր կամ վայրեր՝ ըստ Միացյալ Նահանգների զինված ուժերի պաշտպանության առաջնահերթ խնդիրների»:
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
11:46
11:46
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15