Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստը, որի օրակարգում ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության հարցն է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։
«Մեր երկրի պես սահմանափակ ռեսուրս ունեցող պետությունների զարգացումը, հզորացումը, հնարավոր է մեկ ճանապարհով, այդ ճանապարհը ժողովրդավարությունն է: Ես համոզված եմ՝ ժողովրդավարությունը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն»,- իր ելույթում ասաց Հովակիմյանը։ Նա նշեց, որ ժողովրդավարական զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները.
«Չկա ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություն՝չի կարող լինել ժողովրդավարություն: Ժողովրդավարական զարգացման, ասել է թե՝ ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային ընտրությունների դեմ ցանկացած ոտնձգություն, դա ոտնձգություն է Հայաստանի դեմ, մեր պետության, ինքնիշխանության, մեր երեխաների՝ ժողովրդական, սոցիալական և իրավական պետությունում երջանիկ ապրելու ապագայի դեմ»: Հովակիմյանի խոսքով, Հայաստանում ընտրական համակարգը վերջին 25 տարիներին անընդհատ զարգացել է, վերջին տարիներին առավել քան առաջընթաց է ապրել՝ ի շնորհիվ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, ՀՀ-ում դիտորդական իրականություն իրականացնող դիտորդական առաքելությունների, գործող և պաշտոնավարումն ավարտող ԿԸՀ-ի շնորհիվ: ԿԸՀ նախագահի թեկնածուն իր ելույթում առանձնացրեց 3 ուղղություն, որով պետք է իրականացնել ընտրական բարեփոխումների գործընթացը. «Առաջին՝ ընտրական բարեփոխումների առանցքում պետք է մնա ընտրական գործընթացների թափանցիկության էլ ավելի զարգացումը, որպեսզի ՀՀ քաղաքացին կասկած չունենա, թե իր քվեն «կորելու է»։ Երկրորդ ուղղությունը՝ ընտրական համակարգի թվայնացման շարունակումն է, որը կնպաստի ընտրական համակարգն ավելի մատչելի և հասնելի դառնա: Երրորդ խնդիրը ընտրական ցուցակների շուրջ ծավալված բանավեճի հանգուցալուծումն է։ Կարող է լուծվել Հայաստանի պետական կառավարման համակարգի թվայնացման շնորհիվ, դրա արդյունքում հնարավոր լինի ճշգրտել ընտրական ցուցակները»։
Աղբյուր` Panorama.am
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55